Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ճարպակալման համաճարակի պատճառով ստատինները 10 տարի անց կարող են կորցնել արդյունավետությունը. news.am

Ճարպակալման համաճարակի պատճառով ստատինները 10 տարի անց կարող են կորցնել արդյունավետությունը. news.am

Եթե ճարպակալման համաճարակը շարունակի տարածվել ներկայիս տեմպերով, արդեն 10 տարի անց ստատինները եւ զարկերակային ճնշման վերահսկողության այլ դեղերն անօգուտ եւ ոչ արդյունավետ կլինեն, զգուշացնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները:

Այսօր մոլորակում յուրաքանչյուր տասներորդ տղամարդը եւ յուրաքանչյուր յոթերորդ կինն ավելորդ քաշ ունի, եւ շատերը ճնշման վերահսկողության, ուղեղի եւ սրտի կաթվածների կանխարգելման համար ստատիններ ընդունելու կարիք ունեն: Արեւմտյան մասնագետների տվյալներով, այսօր արդեն աշխարհում ճարպակալմամբ մոտավորապես 640 մլն մարդ կա:

Ամեն տարի իրավիճակը միայն վատանում է: Փորձագետների կանխատեսումների համաձայն մոլորակի բնակչության մեկ հինգերորդը 10 տարի անց կտառապի ճարպակալումով, ինչի հետեւանքով կաճի ճարպակալման հետ կապված հիվանդություններ ունեցողների թիվը, իսկ բարձր խոլեսթերինի եւ զարկերակային ճնշման խնդիրն այնքան լուրջ կդառնա, որ անհնար կլինի այն լուծել ավանդական դեղերի օգնությամբ: 

Նման իրավիճակում ճարպակալում ունեցող մարդկանց միակ ընտրությունը` գիտնականների կարծիքով, կլինի վիրահատության միջոցով ստամոքսի կրճատումը, որը նրանց կօգնի նիհարել` դրանով նվազեցնելով ճարպակալման հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը: 

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ստամոքսի կրճատումից հետո հիվանդների` ստատիններ օգտագործելու պահանջմունքը նվազում է 90 տոկոսով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ