Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am

Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am

Pluristem Therapeutics (Իսրայել) բիոտեխնոլոգիական ընկերությունն ընկերքային բջիջների հիմքի վրա դեղ է մշակել, որը կարող է օգնել` պայքարելու ճառագայթահարման հետեւանքների` պոլիօրգանային անբավարարության եւ այլնի դեմ:

Ինչպես բացատրել է Էսթեր Լուկաշեւիչ Հագայը, դեղի ստեղծման համար օգտագործված ընկերքները վերցվել են կանանցից` նրանց համաձայնությամբ, կեսարյան հատում իրականացնելուց հետո: Պարզվել է, որ ընկերքներում պարունակվող բջիջներն ի վիճակի են պայքարել թոքերի, ոսկրածուծի, աղեստամոքսային տրակտի վնասվածքների դեմ, որոնք առաջանում են ճառագայթահարման հետեւանքով:

Այս տարվա հունվարին FDA-ն հավանություն էր տվել կենդանիների վրա նոր դեղի փորձարկումներին: Կոդային  PLX-R18 անվանումով դեղը ճառագայթահարման ենթարկված կրծողներին օգնել է 100 տոկոսով վերականգնվել: Ամենալավ արդյունքները ստացվել են, երբ դեղը ներարկել են կենդանիների` ճառագայթման մահացու չափաբաժնի ենթարկվելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Մշակողները նշում են, որ իրենց ստեղծած դեղն ամբողջությամբ պատրաստ է օգտագործման համար եւ պարզ կիրառություն ունի: Հնարավոր է, որ այն օգնի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորների հետ աշխատող մարդկանց, ինչպես նաեւ փրկի բոլոր նրանց կյանքը, ովքեր երբեւէ կբախվեն նման աղետի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ