Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Գիտնականներն ԱՄՆ-ում հակադեպրեսանտներից մահերի համաճարակ են արձանագրել. 1in.am

Գիտնականներն ԱՄՆ-ում հակադեպրեսանտներից մահերի համաճարակ են արձանագրել. 1in.am

Գնալով ավելի շատ ամերիկացիներ են մահանում ո՛չ միայն օփիոիդային ցավազրկողների գերդոզավորումից, այլև սովորական հակադեպրեսանտներից, ինչպիսին ֆենազեպամը կամ վալիումն է, որոնք կարելի է գնել դեղատնից կամ համացանցի միջոցով` առանց դեղատոմսի: Այս մասին ասվում է American Journal of Public Health ամսագրում հրապարակված հոդվածում:

Մարկուս Բախհուբերը Ֆիլադելֆիայում Փենսիլվանիայի համալսարանից (ԱՄՆ) և նրա գործընկերները պարզել են, որ մահացության և չարաշահումների աճը բնորոշ է նաև սովորական հակադեպրեսանտներին՝ ուսումնասիրելով ԱՄՆ-ում մահացության վիճակագրությունը 1996 թվականից մինչև այսօր:

Գիտնականները նշում են, որ բենզոդիազեպինային շարքի հագստացնողներն այսօր ամենատարածված դեղերն են ԱՄՆ-ում. մոտավորապես յուրաքանչյուր 20-րդ ամերիկացին դրա դեղատոմսն է ստանում` հոգեկան խանգարումների, ընկճախտի և անքնության դեմ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ դեղերից մահերի թիվը 4 անգամ աճել է 1996 թվականից ի վեր, մինչդեռ դեղատոմսերի թիվն աճել է ընդամենը մոտավորապես մեկուկես անգամ: Ըստ գիտնականների՝ սա երկու պատճառ ունի:

Նախ՝ բժիշկները սկսել են հակադեպրեսանտների ավելի մեծ չափաբաժիններ դուրս գրել իրենց հիվանդներին, ինչը կարող է հանգեցնել գերդոզավորումից կամ կողմնակի ազդեցություններից մահվան մեծ ռիսկի: Երկրորդ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ում հայտնվել է այդ դեղերի կիսաօրինական շուկա և օփիոիդային ցավազրկողների անօրինական շուկա:

«Այդ համաճարակին կարելի է հեշտությամբ և գրեթե ամբողջովին վերջ տալ, քանի որ մարդիկ այդ նյութերն ընդունում են հիմնականում սթրեսի և վախի դեմ պայքարի համար, որոնք հնարավոր է հաղթահարել թերապևտիկ զրույցների միջոցով…»,- նշում է Բախհուբերի գործընկեր Շոն Հեննեսին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ