Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Կրծքի կաթի հիմքի վրա ստեղծված դեղը կարող է պայքարել անբուժելի վարակների դեմ. news.am

Կրծքի կաթի հիմքի վրա ստեղծված դեղը կարող է պայքարել անբուժելի վարակների դեմ. news.am

Կրծքի կաթից ստեղծված նոր հակաբիոտիկն ի վիճակի է պայքարել նույնիսկ այն մանրէների դեմ, որոնք կայուն են այլ դեղերի նկատմամբ: Նման գյուտ են արել բրիտանացի գիտնականները, տեղեկացնում է The Guardian-ը:

Գիտնականներին նման դեղի ստեղծմանը դրդել է կրծքի կաթում առկա սպիտակուցի` լակտոֆերինի ուսումնասիրությունը: Այն արդյունավետ սպանում է մանրէները, սնկերը, հարուցիչները, ինչը կրծքի կաթն անփոխարինելի է դարձնում նորածինների համար:

Կրծքի կաթի հիման վրա ստեղծված հակաբիոտիկը գրոհում է մանրէների որոշակի տեսակներին, միաժամանակ, անհրաժեշտ բջիջներն անվնաս են մնում: Մասնավորապես, նոր դեղը հաջողությամբ ոչնչացնում է աղիքային ցուպիկը եւ ոսկեգույն ստաֆիլոկոկը:

Գիտնականները ենթադրում են, որ դեղը կարող է օգնել ներկայում անբուժելի հիվանդությունները, ինչպես մանգաղանման բջիջների անարյունությունը, Դյուշենի լորձավիսկոզ եւ մկանային դիստրոֆիան: Նոր դեղի հետ մեծ հույսեր են կապում հակաբիոտիկների նկատմամբ կայունության առումով. այն կարող է ունիվերսալ միջոց դառնալ, որի նկատմամբ երբեք կայունություն ձեռք չեն բերում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ