Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակաբիոտիկների չարաշահումը դիաբետի առաջացման պատճառներից է. 1in.am

Հակաբիոտիկների չարաշահումը դիաբետի առաջացման պատճառներից է. 1in.am

Հակաբիոտիկների չափազանց հաճախ ընդունումը կարող է երկրորդ տիպի դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին վկայում է դանիացի գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում:

Մասնագտեներն ուսումնասիրել են ավելի քան 1 մլն մարդկանց հիվանդության պատմությունները, որոնցից մոտ 170 000-ը տառապել է դիաբետով: Պարզվել է՝ կրիտիկական թիվ է 15 տարում հակաբիոտիկների 5 կամ ավելի կուրսերի ընդունումը: Այդ դեպքում երկրորդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը մեծանում է 53%-ով նրանց համեմատ, ովքեր միայն մեկ անգամ են դիմել նման դեղերի կամ, ընդհանրապես, խուսափում են դրանցից:

Պատճառներից մեկը կարող է լինել հակաբիոտիկների վնասակար ազդեցությունն աղիների միկրոֆլորայի վրա: Դեղերի հաճախակի կիրառումը մարդուն, փաստացի, զրկում է առողջության համար կարևոր մի քանի բակտերիաներից, որոնք պատասխանատու են նյութափոխանակության գործընթացի համար, ասվում է հետազոտության մեջ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med-info.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ