Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ինչու չեն օգնում նիհարելու հաբերը. պարզաբանում է մասնագետը. news.am

Ինչու չեն օգնում նիհարելու հաբերը. պարզաբանում է մասնագետը. news.am

Նիհարելու հաբերը չեն կարող օգնել ազատվել ավելորդ քաշից: Եթե դրանք իրականում արդյունավետ լինեին, դիետոլոգներն ու բժիշկները մշտապես կնշանակեին բոլոր պացիենտներին, նշում է բժիշկ Սալի Նորտոնը:

 

Բացի այդ, նրա խոսքով՝ դեղագործական ընկերությունները կսկսեին արտադրել այդ հաբերը եւ միլիարդներ աշխատել:

 

Սալի Նորտոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում գրանցված է նիհարելու համար նախատեսված ընդամենը մեկ դեղամիջոց: Այն նվազեցնում է ճարպերի յուրացումը աղեստամոքսային համակարգում եւ արդյունքում ստացվում է, որ օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է ստանում: Մյուս կողմից՝ չյուրացված այդ ճարպերը կարող են փորլուծության եւ մեթեորիզմի պատճառ դառնալ: Հենց այդ պատճառով, յուղոտ որեւէ բան ուտելով, մարդիկ պարզապես չեն ընդունում այդ դեղը: Իսկ եթե այն նույնիսկ օգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, բոլոր այդ կիլոգրամները կվերադառնան, երբ մարդը դադարի ընդունել այն: Իսկ բժիշկները չեն նշանակում այդ դեղամիջոցը, քանի որ օրգանիզմն օգտակար ճարպերի ու վիտամինների կարիք ունի:

 

ԱՄՆ-ում գրանցված է մի քանի դեղամիջոց, որ օգնում են կասեցնել ախորժակը, սակայն դրանք էլ առանձնապես արդյունավետ չեն, քանի որ շատակերության պատճառը ախորժակը չէ: Իսկ այն դեղամիջոցները, որոնք, արագացնում են նյութափոխանակությունը, մի շարք շատ վտանգավոր կողմնակի ազդեցություններ ունեն, կարող են հիպերտոնիայի պատճառ դառնալ եւ սրտի աշխատանքի խանգարումների հանգեցնել:

 

Համացանցում այսօր կարելի է գնել նիհարելու համար նախատեսված բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք գրանցված չեն, սակայն դրանք չափազանց վտանգավոր են, քանի որ երբեմն արգելված քիմիկատներ են պարունակում: Հիշեցնենք, որ վերջերս դրանց պատճառով մահացավ մի երիտասարդ աղջիկ՝ Էլոիզա Պերրին: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. gorodkirov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ