Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մեծամասնությունը դեպրեսիայով չի տառապում. news.am

Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մեծամասնությունը դեպրեսիայով չի տառապում. news.am

Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց 69 տոկոսը երբեք դեպրեսիայով չի տառապել, հայտնում են նոր հետազոտության հեղինակները, որը լույս է տեսել The Journal of Clinical Psychiatry ամսագրում:

 

Ավելին՝  Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի մասնագետների տվյալներով՝ հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց 38 տոկոսը երբեք օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ չեն ունեցել, ոչ էլ տագնապային խանգարումներ, սոցիալական ֆոբիաներ կամ որեւէ այլ տիպի խանգարումներ:

 

Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ 1988 թվականի համեմատ՝ 2008 թվականին հակադեպրեսանտների օգտագործումն աճել է 400 անգամ: Այսօր ԱՄՆ-ում մարդկանց 11 տոկոսն ամեն օր հակադեպրեսանտներ է ընդունում: Բացառված չէ, որ դա խոսում է այն մասին, որ փորձ է արվում բոլոր խնդիրները լուծել հաբերի միջոցով: Մասնագետների խոսքով՝ հոգեբանական օգնությունն ավելի արդյունավետ կլիներ, սակայն հաբերն ավելի էժան են:

 

Բժիշկ Ռամին Մոջտաբայը եւ վերոնշյալ համալսարանի նրա գործընկերները 1071 կամավոր ներառած հետազոտություն են անցկացրել: Կամավորների 31 տոկոսը հակադեպրեսանտներ են ընդունել: Այս դեղահաբերը նրանց օգնում էին բարելավել տրամադրությունը, հաղթահարել տագնապայնությունը, կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն նրանք կարող են եւ չնկատել, որ հակադեպրեսանտները շատ ուժեղ կախվածություն են առաջացնում:

 

Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է որեւէ միջոց գտնել՝ հակադեպրեսանտների չարաշահումը կանխարգելելու նպատակով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. saphris.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ