Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Գիտնականները բացահայտել են հղիների համար ամենավտանգավոր հակաբիոտիկները. news.am

Գիտնականները բացահայտել են հղիների համար ամենավտանգավոր հակաբիոտիկները. news.am

Էրիթրոմիցին հակաբիոտիկի ընդունումը հղիության ընթացքում վտանգավոր է դեռեւս չծնված երեխաների համար, նշում են բրիտանացի գիտնականները: Այս դեղամիջոցն ավելացնում է փոքրիկների մոտ մանկական ուղեղային կաթվածի եւ էպիլեպսիայի զարգացման հավանականությունը:

 

Great Ormond Street Hospital եւ University College London-ի գիտնականները կապ են հայտնաբերել տարածված հակաբիոտիկի, էպիլեպսիայի եւ մանկական ուղեղային կաթվածի միջեւ: Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 200 հազար բրիտանացի կանանցից ծնված երեխաների առողջությանը:

 

Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում հակաբիոտիկներ ընդունած մայրերի երեխաները ավելի են հակված էպիլեպսիային եւ մանկական ուղեղային կաթվածին: Սակայն մակրոլիդների դասի հակաբիոտիկներ (էրիթրոմիցին եւ այլն) ընդունած կանանց երեխաները երկու անգամ ավելի հաճախ էին վերոնշյալ հիվանդություններից մեկով տառապում՝ այն երեխաների համեմատ, որոնց մայրերը պենիցիլին են ընդունել:

 

PLOS ONE ամսագրում լույս տեսած հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա մայրերի մեկ երրորդը հակաբիոտիկներ է ընդունում հղիության ընթացքում, եւ առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկը պենիցիլինն է: Հղի կանանց 7 տոկոսը մակրոլիդների խմբի հակաբիոտիկներ է ընդունել: Նշենք, որ հակաբիոտիկների այս տեսակը առավել հաճախ օգտագործվում է միզասեռական ուղիների եւ շնչուղիների ինֆեկցիաների բուժման համար: Մակրոլիդներ ընդունած 150 մայրերից բաղկացած խմբում մանկական ուղեղային կաթվածով մեկ երեխա ավել էր ծնվում՝ պենիցիլին ընդունած կանանց խմբի համեմատ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pregnancy-club.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ