Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ալկոհոլի ու դեղերի համակցումը կարող է վնաս հասցնել առողջությանը. news.am

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ալկոհոլի ու դեղերի համակցումը կարող է վնաս հասցնել առողջությանը. news.am

Որոշ դեղամիջոցների ու ալկոհոլային խմիչքների համակցումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, նշում են մասնագետները:

 

Շատ դեղամիջոցներ փոխազդում են ալկոհոլի հետ, եւ մասնակցում նյութափոխանակության գործընթացներին լյարդում: Այդ պատճառով դրանց համակցումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Լավագույն դեպքում դեղը պարզապես չի ազդի, քանի որ ալկոհոլը չեզոքացնում է դրա ազդեցությունը: Վատագույն դեպքում այս համակցումը կարող է հանգեցնել մահվան:

 

•   Ասպիրինը ալկոհոլի համակցությամբ բարձրացնում է աղեստամոքսային համակարգում արյունահոսության հավանականությունը:

 

•   Ացետամինոֆենը (շատ տարածված ցավազրկող) ալկոհոլի հետ համակցելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել լյարդին:

 

•   Քնաբեր դեղերի, ինչպես նաեւ որոշ ցավազրկողների եւ հակադեպրեսանտների հետ համակցված՝ ալկոհոլը կարող է հանկարծահաս մահվան հասցնել:

 

Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Դենիել Նեյդեսը պնդում է, որ բժիշկները նշանակումներ անելիս պետք է անպայման հարցնեն հիվանդներին, արդյո՞ք նրանք ալկոհոլ օգտագործում են, եւ եթե այո, ապա ինչ չափաբաժիններով:

 

Հիվանդները չպետք է բժիշկներից թաքցնեն կարեւոր այս տեղեկատվությունը: Որոշ հիվանդներ, բժիշկների խոսքով, չեն սիրում խոսել այն մասին, թե ինչքան են խմում՝ վախենալով, որ բժշկի մոտ կարող է վատ կարծիք ձեւավորվել նրանց մասին, սակայն պետք է գիտակցել, որ խոսքը գնում է առողջության եւ նույնիսկ կյանքի մասին:

 

«Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի մասին կարծիք կազմելը: Մենք պետք է ճիշտ որոշումներ ընդունենք, որոնք հիմնված են կարեւոր եւ ճշգրիտ տեղեկությունների վրա», - նշում է բժիշկ Նեյդեսը:

 

Հավելենք, որ հիվանդները պարտավոր են ճշտել բժիշկներից, վտանգավո՞ր է արդյոք տվյալ դեղամիջոցը համակցել ալկոհոլի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. geroina-net.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Պոդագրան (հունարենից` թարգմանաբար նշանակում է թակարդ ոտքերի համար), դրսևորվում է հոդաբորբի սուր գրոհներով: Հիվանդությունը պայմանավորված է տարբեր հյուսվածքներում՝ առավելապես հոդերում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
Գիտնականներն ապացուցել են, թե ինչով են վտանգավոր անտիբիոտիկները գրիպի ժամանակ. armeniamedicalcenter.am
Գիտնականներն ապացուցել են, թե ինչով են վտանգավոր անտիբիոտիկները գրիպի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրսածական հիվանդությունների առաջին նշանների ժամանակ շատերն անմիջապես հակաբիոտիկներ են ընդունում: Եվ դա սովորական վարակը կարող է դարձնել մահացու. գրում է The Independent-ը: Ֆրենսիս Կրիկի Ինստիտուտի աշխատակիցները պատմում են...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Բակտերիաների կայունությունը անտիբիոտիկների նկատմամբ ԱՀԿ-ը անվանել է գլոբալ կրիզիս. armeniamedicalcenter.am
Բակտերիաների կայունությունը անտիբիոտիկների նկատմամբ ԱՀԿ-ը անվանել է գլոբալ կրիզիս. armeniamedicalcenter.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ նոր զեկույցի տվյալների համաձայն, հակամիկրոբային պրեպարատների կայունության բարձրացումը շատ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, օրինակ տուբերկուլյոզի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ. armeniamedicalcenter.am
Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ. armeniamedicalcenter.am

Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում  հրապարակված նոր հետազոտությունները...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Հոմեոպաթիա. armobgyn.com
Հոմեոպաթիա. armobgyn.com

Առաջին անգամ Հայաստանում, 1992թ., ՄՄԱՊԳՀԿ-ում բացվեց հոմեոպաթիայի կաբինետ: Հոմեոպաթիայում օգտագործվում են պատրաստուկներ՝ բուսական, կենդանական, և հանքային ծագման սահմանային փոքր դեղաչափերով, ընտրված նմանատիպության օրենքով...

Լուրեր
Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է. Ընտրե՛ք միայն որակյալ պրեպարատներ
Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է. Ընտրե՛ք միայն որակյալ պրեպարատներ

Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է: Բազմիցս կրկնված այս ճշմարտությունը ստիպում է ցանկացած պրեպարատ գնելուց առաջ մեծ ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը, արտադրման վայրին ու ժամկետներին...

Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկները վնասում եմ ոսկրերը. armeniamedicalcenter.am

Հետազոտողներն ԱՄՆ-ից բացահայտել են, որ անտիբիոտիկները կարող են վնասել ոսկրերը, այդ դեղերի ընդունումն ակտիվացնում է ոսկրային հյուսվածքի քայքայումը: Փորձարկումները ցույց են տվել, որ նշված պատրաստուկների ազդեցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am
Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա
ՀՀ ԱՆ. Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են
ՀՀ ԱՆ. Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են

Դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել և շրջանառությունից հանվել են «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1x14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)»...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Սալիցիլաթթուն կարող է անուղղակիորեն նպաստել վարակներին
Սալիցիլաթթուն կարող է անուղղակիորեն նպաստել վարակներին

Բուսակերությունը կարող է բարձրացնել ոսկեգույն ստաֆիլոկոկի վարակի ռիսկը: Բուսական հորմոն սալիցիլաթթուն ամենատարածված ցավազրկող և հակաբորբոքիչ միջոցներից է: Սակայն, ինչպես պարզել է գիտնականների...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ռեգորաֆենիբը հաջողությամբ կլինիկական փորձարկում է անցել լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների մոտ
Ռեգորաֆենիբը հաջողությամբ կլինիկական փորձարկում է անցել լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների մոտ

The Lancet ամսագրում համոզիչ արդյունքներ են հրապարակվել պրոգրեսիվող լյարդաբջջային կարցինոմայի բուժման մեջ ռեգորաֆենիբի (regorafenib) կլինիկական փորձարկումների մասին: Bayer-ի կողմից մշակված...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Ուղեղի վնասվածքով երեխաներին հակաբիոտիկներով բուժելը կարող է վտանգավոր լինել. news.am
Ուղեղի վնասվածքով երեխաներին հակաբիոտիկներով բուժելը կարող է վտանգավոր լինել. news.am

Ուղեղի վնասվածքով 4 տարեկանից փոքր երեխաներին հակաբիոտիկներով բուժելը կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա, որը դեռ ամբողջովին չի զարգացել։ Որոշ ժամանակ առաջ գիտնականներն ապացուցել էին, որ որոշակի հակաբիոտիկներ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am
Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am

ԱՄՆ-ում մինչեւ 1 տարեկան 4 երեխաներից երեքի մոտ ականջաբորբ են ախտորոշում, իսկ դրա բուժման համար ընդհանուր ազդեցության հակաբիոտիկներ են նշանակում, քանի որ տեղային ազդեցությամբ հակաբիոտիկները կարող են...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ