Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակաբիոտիկները ավելի վտանգավոր են, քան դուք կարծում էիք. news.am

Հակաբիոտիկները ավելի վտանգավոր են, քան դուք կարծում էիք. news.am

Մեր կյանքի սովորական մաս դարձած դեղերը, պարզվում է, շատ ավելի վտանգավոր են, քան ընդունված էր կարծել: Այս մասին են վկայում ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները:

 

Օրեգոն նահանգի համալսարանի մասնագետները գիտական հետազոտությունների ֆունդացիայի եւ առողջության ազգային ինստիտուտի իրենց գործընկերների հետ միասին հետազոտել են հակաբիոտիկների ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա բազային եւ կլինիկական փորձարկումների միջոցով: Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ հակաբիոտիկները կարող են զգալի կերպով վնասել աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վերնահյուսվածքները: Ընդ որում՝ վնասելով լորձաթաղանթը եւ աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի խանգարում առաջացնելով, այդ դեղերը թուլացնում են նաեւ իմունային համակարգը:

 

Ուսումնասիրության հեղինակները համոզված են, որ հակաբիոտիկների ազդեցության էությունը եւ դրանց օգտագործման հետ կապված վտանգը լիարժեք ուսումնասիրված չեն: Մասնագետների խոսքով՝ հակաբիոտիկների կապը գիրացման, աղեստամոքսային համակարգի աբսորբցիայի,  բրոնխիալ ասթմայի, իմունիտետի խնդիրների եւ ալերգիկ երեւույթների միջև միանշանակ գոյություն ունի:

 

Սենթ-Լուիսի համալսարանի գիտնականներն իրենց հերթին եկել են այն եզրահանգման, որ մարդիկ թերագանահատում են վերջերս լայն տարածում գտած ցավազրկող դեղերի բացասական հնարավոր ազդեցությունը:

 

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մեջքի քրոնիկական ցավերով տառապող եւ ցավազրկող օգտագործող 355 մարդկանց տվյալները:

 

Փորձագետները պնդում են, որ օպիոիդներ պարունակող ցավազրկողներ օգտագործող մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիայի: Գիտնականները պնդում են, որ իրենց կողմից վերլուծության ենթարկված դեպրեսիայի 355 դեպքից 305-ը հիվանդների մոտ քրոնիկան բնույթ են ձեռք բերել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. doctor.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ