Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հաստատվել է սթրեսի դեպքում շատակերության դեմ առաջին դեղամիջոցը. news.am

Հաստատվել է սթրեսի դեպքում շատակերության դեմ առաջին դեղամիջոցը. news.am

ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցներ որակի վերահսկման վարչությունը (FDA) պսիխոգեն շատակերության դեմ Shire ընկերության հեղինակային "Վիվանս" կոչվող եզակի դեղամիջոց է գրանցել: Վիվանս ապրանքանիշի ներքո լիսդեկսամֆետամին դիմեսիլատն է թաքնված: "Վիվանսը"  պսիխոգեն շատակերության  բուժման համար առաջին հատուկ դեղամիջոցն է: Դեղամիջոցի արդյունավետության շուրջ կասկածներ չկան, քանի որ այն հաստատել են 724 կամավորի մասնակցությամբ կլինիկակական փորձարկները:

 

Դեղամիջոցը կարողացել է նվազեցնել պսիխոգեն շատակերության դրվագների՝ խաթարումների հաճախականությունը: Կողմնակի ազդեցություններից բերանում չորություն, անքնություն, անհանգստության զգացումն են նշվել: Պետք է ասել, որ"Վիվանսը"  Նահանգներում 2007-ից է օգտագործվում:  Բայց մինչեւ վերջին ժամանակները դեղամիջոցը հայտնի է եղել միայն որպես ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի դեղամիջոց:

 

Տվյալ համախտանիշը եւ պսիխոգեն շատակերությունն ընդհանուր հատկանիշներ ունեն: Շատակերությունը բնութագրվում է սնունդն ընդունելու ժամանակ վերահսկողության կորստի դրվագներով: Փաստորեն, այն սթրեսի արտահայտման ժամանակ որկրամոլությունն է: Իսկ հայտնի է, որ գերակտիվության համախտանիշով անհատների մոտ սթրեսի նկատմամբ չափացանց արտահայտված ռեակցիա կարող է նկատվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sovetdieta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ