Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Գիտնականները ճարպակալման դեմ գերարդյունավետ դեղորայք են փորձարկում. 1in.am

Գիտնականները ճարպակալման դեմ գերարդյունավետ դեղորայք են փորձարկում. 1in.am

Հարվարդի համալսարանի ուսումնասիրողները կարողացել են գտնել օրգանիզմի ճարպային բջիջները «ճարպեր այրող» հյուսվածքով փոխարինելու միջոց: Այսպիսով, դեղագործները շուտով կկարողանան դեղորայք ստեղծել, որը արագ և անվտանգ կլուծի ավելորդ քաշի խնդիրը, գրում է hitech.vesti.ru-ն:

 

Վերջին ուսումնասիրությոնները ցույց են տվել, որ օրգանիզմում երկու տիպի ճարպային հյուսվածքներ կան: Ճարպակալման առաջացման համար պատասխանատու են ճարպային սպիտակ հյուսվածքները, որոնք լիպիդների տեսքով պահպանում են էներգիան: Միևնույն ժամանակ, գոյություն ունեն դարչնագույն հյուսվածքներ, որոնք պատասխանատու են ինսուլինի արտազատման համար: Դարչնագույն ճարպային հյուսվածքn օգնում է «սպիտակ ճարպի» քայքայմանը:

 

Այսպիսով, մարդիկ, որոնց օրգանիզմը հարուստ է դարչնագույն ճարպով, ավելի արագ նյութափոխանակություն ունեն և հազվադեպ են տառապում ճարպակալումից:

 

Պրոֆեսոր Չադ Կովանը և Հարվարդի համալսարանի նրա գործընկերները մեթոդ են մշակել, որը սպիտակ «վատ» ճարպը դարչնագույնով է փոխարինում:

 

Ներկա պահին նոր միջոցը ակտիվորեն փորձարկվում է մկների վրա, սակայն մարդկանց վրա փորձարկումները դեռ հեռու են:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ