Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Նոր թեստը հակաբիոտիկները միայն անհրաժեշտության դեպքում ընդունելու հնարավորություն կընձեռի. news.am

Նոր թեստը հակաբիոտիկները միայն անհրաժեշտության դեպքում ընդունելու հնարավորություն կընձեռի. news.am

Դանիացի գիտնակաները հատուկ թեստ են առաջարկել պարզելու՝ արդյո՞ք ինֆեկցիան բակտերիալ, թե՞ վիրուսային բնույթ է կրում: Դրա օգնությամբ հնարավոր կլինի հակաբիոտիկներ ընդունելու անհրաժեշտությունը պարզել եւ ընդհանուր պրակտիկայի բժիշկների կողմից սխալ նշանակումների հավանականությունը բացառել:

 

Թեստն, այսպես կոչված, C-ռեակտիվ սպիտակուցներին արձագանքող հատուկ բիոմարկերներից է բաղկացած: Հիշյալ նյութի ներկայությունն օրգանիզմում բորբոքային գործընթացների առկայության մասին է վկայում: Գիտնականների հավաստիացմամբ, մեկ կաթիլ արյունն էլ բավական է՝ երեք րոպեի ընթացքում ինֆեկցիայի վիրուսային կամ բակտերիալ բնույթի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու: 

 

The Guardian-ի հաղորդմամբ, գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վերջերս հակաբիոտիկների կիրառմամբ դեղորայքային բուժման արդյունավետության անկում է նկատվում՝ դրանց չափից շատ կիրառման հետեւանքով: Դեղամիջոցների նման չմտածված կիրառությունը, ինչը մասնակիորեն ինֆեկցիայի բնույթի ոչ ճիշտ ախտորոշման արդյունք է, կարող է մանրէների՝ դրանց նկատմամբ զգայունության նվազեցման հանգեցնել: Մինչդեռ հակաբիոտիկների կիրառությունն արդարացված է միայն այն դեպքերում, երբ վարակը բակտերիալ ծագում ունի, եւ ոչ՝ վիրուսային: 

 

Նոր թեստի փորձարկումները երկու խմբի բաժանված 3 284 կամավորների (139-ը՝ երեխաներ) նկատմամբ են իրականացվել: Առաջին խումբը ներկայացնող՝ թեստի փորձարկմանը ենթարկված 1685 մասնակիցներից 631-ը հակաբիոտիկներով բուժում է ստացել, իսկ ահա երկրորդ խմբի՝ խնդրո առարկա հետազոտությունը չանցած 1599 մասնակիցներից ընդամենը 785-ի պարագայում հակաբիոտիկային բուժում չի նշանակվել:

 

Գիտնականներն առաջարկում են նոր թեստն ի հավելումն ինֆեկցիաների ախտորոշմանը միտված՝ ներկայումս կիրառվող հետազոտությունների օգտագործել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pharmprice.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ