Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ունիվերսալ դեղամիջոց` բոլոր հիվանդությունների դեմ. ankakh.com

Ունիվերսալ դեղամիջոց` բոլոր հիվանդությունների դեմ. ankakh.com

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները սովորել են այն էնզիմներն «անջատելու» եղանակը, որոնք պատասխանատու է Ալցհեյմերի ու մյուս անբուժելի հիվանդությունների զարգացման համար ու կարծում են, որ 10 տարում կարող են մի դեղամիջոց մշակել բոլոր այդ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

 

Այդ էնզիմն անդառնալիորեն փոփոխում է այն սպիտակուցները, որոնք վնասված բջջին ստիպում են մահանալ ու նաև նպաստում դրանց բազմացմանը: Իսկ այդ ամենի հետևանքում հիվանդությունը սկսում է զարգանալ: Էնզիմն է պատասխանատու նաև այն բանի համար, որ քիմիաթերապիան այլևս քաղցկեղի վրա չի ազդում: Հայտնի է նաև, որ էնզիմն է կապված Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ:

 

Մասնագետներին հաջողվել է ավելի քան 100 սպիտակուց նույնականացնել, որոնց հետ փոխազդում է այդ էնզիմն ու հայտնաբերել մոլեկուլը, որը հանդես է գալիս որպես «անջատիչ»: Այս հայտնագործությունը նոր ուղի է հարթում դեղերի մշակման գործում, իսկ դեղերը, որ հույս ունեն ստեղծել գիտնականները դրա արդյունքում, կարող են բուժել քաղցկեղը, Ալցհեյմերի հիվանդությունն ու դիաբետը:

 

Ի դեպ, մի քանի տարի առաջ, գիտնականների իրարից անկախ 2 խումբ հայտնաբերեց, որ Metformin-ը, որը սովորաբար կիրառվում է դիաբետի դեմ պայքարի նպատակով, մի կողմից օգնում է կանխելու ուղեղում առանցքային շողումները` կապված Ալցհեյմերի հիվանդության հետ, մյուս կողմից ճնշում է չարորակ գոյացությունների աճը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ