Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակադեպրեսանտները կարող են փոխել գգացմունքների բնույթը. news.am

Հակադեպրեսանտները կարող են փոխել գգացմունքների բնույթը. news.am

Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողների վերջին բացահայտումը վերաբերվում է հակադեպրեսանտների կողմնակի ազդեցություններին: Նրանք պարզել են, որ հակադեպրեսանտների ընդունումը ազդում է զուգընկերոջ նկատմամբ սիրո եւ կապվածության վրա:
 
Տղամարդկանց մոտ փոփոխությունները հատկապես նկատելի են դառնում սերոտոնինի ընտրողական հակադարձ զավթման ինհիբիտորների (ՍՍՀԶԻ) խմբի հակադեպրեսանտներ ընդունելու դեպքում: Տրիցիկլիկ հակադեպրեսանտները, որոնք այդքան մեծապես կապված չեն սերոտոնինի մակարդակի հետ, ավելի ուժեղ են ազդում կանանց վրա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով  Business Standard-ին:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ ՍՍՀԶԻ եւ տրիցիկլիկ հակադեպրեսանտների էֆեկտները համեմատել են դեպրեսիայից տառապող 192 մարդկանց ռոմանտիկ հարաբերությունների վրա:

Հետազոտողները պարզել են, որ ՍՍՀԶԻ ընդունած տղամարդիկ սկսել են զուգընկերների հետ ավելի դժվարությամբ կիսվել իրենց մտքերով եւ զգացմունքներով: Իսկ ահա տրիցիկլիկ հակադեպրեսանտ ընդունածները ավելի քիչ են ցանկացել որպեսզի իրենց սերը հարատեւի: ՍՍՀԶԻ ընդունած տղամարդիկ ի տարբերություն այդ նույն խմբի դեղորայքով բուժվող կանանց,  ավելի հազվադեպ են դիմել իրենց երկրորդ կեսին օգնության կամ խորհրդի համար: Տրցիկլիկ հակադեպրեսանտ ընդունածների շրջանում կանայք առավել հաճախ են բողոքել իրենց սեռական կյանքից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 22century.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ