Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ասթմայի դեմ դեղամիջոցները դանդաղեցնում են երեխայի աճը. 1in.am

Ասթմայի դեմ դեղամիջոցները դանդաղեցնում են երեխայի աճը. 1in.am

Ստերոիդային դեղամիջոցները վաղուց օգտագործվում են ասթմայի դեմ, որն առաջանում է, երբ շնչուղիները բորբոքվում և նեղանում են: Սակայն հայտնի է, որ մշտապես ստերոիդների մեծ քանակությամբ օգտագործումը կարող է դանդաղեցնել երեխայի աճը: Գիտական հոդվածները հրապարակվել են Cochrane Database of Systematic Reviews պարբերականում:

Բժիշկների տարբեր խմբեր երկար տարիներ ուսումնասիրել են՝ արդյո՞ք աճի վրա ազդում են ինհալացիոն ստերոիդները, որոնք մի կողմից՝ օրգանիզմ են ներմուծվում ոչ շատ մեծ չափաբաժիններով, մյուս կողմից՝ ներթափանցում են ուղղակիորեն բերանով, ինչն արագացնում է արյան մեջ ներծծումը: Հիմա Ֆրանսին Դյուշարմը կանադական Մոնրեալի համալասարանից և նրա գործընկերները 25 տարբեր գիտական հոդվածներ են վերլուծել, նրանք 6 ինհալացիոն ստերոիդներով բուժումը համեմատել են պլացեբոյով բուժման հետ: Փորձը տևել է 3 ամսից 6 տարի:

Հետազոտղների մեծ մասն ուշադրություն է դարձրել երեխաների աճի տեմպի վրա: Ստերոիդները երեխայի աճի տմպը դանդաղեցրել են միջինում մոտ 0,5 սմ-ով բուժման առաջին տարում, բայց հետագա տարիներին այդ ազդեցությունը նվազել է:

Միայն մեկ հետազոտության ընթացքում են գիտնականները չափել մեծահասակ մասնակիցների աճը: Տարբերությունն այն մարդկանց միջև, ովքեր երեխա ժամանակ օգտագործել են ինհալացիոն ստերաիդներ, և նրանց միջև, ովքեր պլացեբո են ստացել, աճի տարբերությունը եղել է 1,2 սմ:

Այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ փոքր չափաբաժինները շատ ավելի քիչ են ազդել աճի վրա: Չափաբաժնի ամենօրյա նվազեցումը բերում է հասակի լրացուցիչ 0,25 սմ-ով աճին՝ առաջին տարվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. activebad.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ