Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ինսուլինի պոմպերը ներարկումներից արդյունավետ են շաքարախտը վերահսկում. med.news.am

Ինսուլինի պոմպերը ներարկումներից արդյունավետ են շաքարախտը վերահսկում. med.news.am

Շաքարախտով տառապող չափահասները ինսուլինի պոմպի օգնությամբ ավելի արդյունավետ են արյան մեջ շաքարի բաղադրությունը վերահսկում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Խոսքը փոքր չափեր ունեցող սարքի մասին է, որը մաշկի տակ տեղադրված կաթետրի օգնությամբ օրական որոշակի քանակով ինսուլին է դեպի օրգանիզմ մղում: Հիվանդներն այդ սարքը պարզապես իրենց վրա են կրում:

2-րդ տիպի շաքարախտով տառապող 30-75 տարեկան 331 հիվանդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ, օրվա ընթացքում բազմակի ներարկումներ իրականացնողների համեմատությամբ, պոմպի օգնությանը դիմած հիվանդների արյան մեջ շաքարի միջին բաղադրության նշանակալի նվազում է նկատվում:

Բացի այդ, հետազոտության ավարտին պարզ է դարձել, որ պոմպի օգնությանը դիմած խմբի անդամներն օրական ինսուլինի 20 տոկոսով ցածր չափաբաժին են ընդունել:.

Ինսուլինի պոմպերն անհամեմատ հարմարավետ են եւ ներարկումների ժամաբաշխում չեն պահանջում: Բացի այդ, բացառվում է նաեւ ներարկումը բաց թողնելու հավանականությունը:

Բժիշկները համոզված են, որ ապագայում ինսուլինի պոմպը շաքարախտի բուժման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է համարվելու: Ներկայումս ապահովագրական եւ տնտեսական գործոնները դեռեւս արգելակում են դրա առաջընթացը:

 

Մասնավորապես, ցածր ինքնարժեքի հասնելու դեպքում սարքը կարող է կյանքի որակի բարձրացման եւ բարդություններից խուսափելու լավագույն միջոցը դառնալ շաքարախտով հիվանդների համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.09.2014

Հարգելի Hakobyan lilit, մենք ներկայացնում ենք առողջապահական պորտալ և տրամադրում ենք միայն տեղեկատվություն: ԿԱԶՄԱԿԵՐՊՈԹՅՈՒՆՆԵՐ խորագրում փնտրեք համապատասխան բուժհիմնարկ:

Hakobyan lilit

06.09.2014

Բարեվ ձեզ, ցանկանում եմ իմանալ ձեր կենտրոնում տրամադրվում են ինսուլինային պոմպեր /LA POMPE A INSULINE/իր կցորդներով եվ շաքարային գլյուկոմետր իր թեսթ-ստրիպներով,,,???. Շնորհակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ