Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Նիհարեցնող հաբերը կարող են անդառնալի հետևաքների հանգեցնել. tert.am

Նիհարեցնող հաբերը կարող են անդառնալի հետևաքների հանգեցնել. tert.am

Հայտնի Garcinia cambogia հավելումը նպաստում է քաշի նվազեցմանը, սակայն վտանգավոր է հակադեպրեսանտ ընդունող մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:


Գիտնականներն ուսումնասիրել են 35-ամյա կնոջ դեպքը, ով կենսաքիմիական սննդային հավելումներն (ԿՍՀ) ու Garcinia cambogia-ն հակադեպրեսանտների հետ զուգահեռ օգտագործել է 2-3 ամսվա ընթացքում:

 

Կինը սկսել է կակազել, նրա մոտ ավելացել է քրտնարտադրությունը, արագացել է սրտի աշխատանքը, բարձրացել է արյան ճնշումը, ինչպես նաև՝ ոտքերի հատվածում ակամա մկանային ջղաձգություններ են նկատվել: Այս ամենը սերոտոնինի բարձր ցուցանիշների վկայությունն է:

 

Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում Garcinia cambogia-ն ի վիճակի է բարձրացնել սերոտոնինի կոնցենտրացիան: Հակադեպրեսանտները ևս նույն գործառույթն են իրականացնում, իսկ արդյունքում առաջանում է թունավորում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. weight.austpharma.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ