Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Իբուպրոֆենի և պարացետամոլի միաժամանակյա օգտագործումը կարող է վնաս հասցնել առողջությանը

Իբուպրոֆենի և պարացետամոլի միաժամանակյա օգտագործումը կարող է վնաս հասցնել առողջությանը

Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այնպիսի դեղամիջոցների խառնուրդը, ինչպիսին պարացետամոլն ու իբուպրոֆենն են, կարող են երկարաձգել հիվանդությունը և առողջությանը վնաս հասցնել:

Փորձագետները պնդում են, որ ջերմությունն իջեցնելու նպատակով ժամանակակից ծնողները հաճախ օգտագործում են այս երկու դեղերը միաժամանակ, ովքեր երբեմն երեխաներին տալիս են սխալ չափաբաժին, որը հանգեցնում է չափից ավելի մեծ դոզայի ընդունման:


Ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիայի  զեկույցում ասվում է, որ ջերմելը հիմնականում նշանակում է, որ երեխայի օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ: Չնայած որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս կոմբինացված թերապիա անցկացնել, որը նշանակում է իբուպրոֆենի և պարացետամոլի այլընտրանքային չափաբաժնի օգտագործում, գիտնականները պնդում են, որ այն ավելի շատ վնաս կարող է  հասցնել քան օգուտ: Նրանք պնդում են, որ բարձր ջերմությունը հիվանդություն չէ, այլ  ֆիզիոլոգիական պրոցես, որը շահավետ ազդեցություն է թողնում վարակի  դեմ պայքարում:


Պարացետամոլն ու իբուպրոֆենը հայտնի են հակապիրետիկներ ընդհանուր անվան տակ:

Սկզբնաղբյուր. eurolab.ua
Աղբյուր. http://mediainform.am
Լուսանկարը. spechy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ