Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հիվանդի դրական տրամադրվածությունն ուժեղացնում է դեղամիջոցի արդյունավետությունը

Հիվանդի դրական տրամադրվածությունն ուժեղացնում է դեղամիջոցի արդյունավետությունը

Եվրոպացի գիտնականների խումբը հետազոտություն է իրականացրել, որպեսզի պարզի, թե որքանով է դրական տրամադրվածությունն ազդում բուժման արդյունավետության վրա: Պարզվել է, որ հիվանդի բուժվելու հավատն ու հույսը ոչ կապաս կարեւոր գործոն են, քան դեղամիջոցի արդյունավետությունը:  

 

Այս հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է այն վարկածը, որ շատ բան կախված է հենց հիվանդից, այլ ոչ թե միայն բժիշկներից ու դեղամիջոցներից:

 

Հավատը, որ դեղամիջոցը դրական ազդեցություն է ունենալու, էլ ավելի արդյունավետ է դարձնում դրա ազդեցությունը: Իսկ այն հիվանդները, ովքեր հոռետեսությամբ են վերաբերում բժշկությանն ու դեղերին, իրենց բուժման շանսը հասցնում են զրոյի:

Դա ապացուցելու համար գիտնականները իրենց փորձի համար հավաքագրել են 22 կամավորների, որի ժամանակ նրանց մաշկի մի փոքրիկ հատված այրել են: Դրանից հետո նրանց կամ ցավազրկող են ներարկել, կամ որեւէ ազդեցություն չունեցող հաբ տվել: Փորձի մասնակիցները կարողացել են գնահատել ցավի աստիճանը 100-բալանոց սանդղակով:

 

Երբ կամավորներն իմացել են, որ իրենց ցավազրկող են ներարկել, նրանք իրենց ցավը ցածր են գնահատել: Իսկ երբ գիտնականները նրանց թյուրիմացության մեջ են գցել, թե ցավազրկող չեն ներարկել, թեեւ ներարկած են եղել, կամավորներն ավելի ուժեղ ցավ են զգացել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ