Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակաբիոտիկների դարաշրջանը մոտենում է ավարտին. նախազգուշացնում են գիտնականները

Հակաբիոտիկների դարաշրջանը մոտենում է ավարտին. նախազգուշացնում են գիտնականները

Հանդես գալով խորհրդարանական հանձնաժողովում` անգլիացի բժիշկ Սալի Դեվիսը պնդել է,  որ բակտերիաները իմունիտետ են ձեռք բերել ժամանակակից մի շարք պրեպարտների նկատմամբ, իսկ նոր հակաբիոտիկներ պարզապես չկան:

 

Դեվիսն իր մտահոգությունն է  հայտնել  խնդրի մասշտաբների վերաբերյալ: Նրա խոսքով` արդեն մոտ ապագայում սովորական վիրահատությունները կարող են սպառնալ հիվանդի կյանքին:

 

«Գլոբալ տաքացումն ամենամեծ սպառնալիքը չէ: Ապոկալիպսիսը կարող է վրա հասնել 20 տարի հետ, երբ  սովորական վիրահատական միջամտությունը մահվան ելք կարող է ունենալ, քանի որ մենք պարզապես հակաբիոտիկներ չենք ունենա»,-ասել է նա:

 

Հակաբիոտիկները ժամանակակից բժշկության ձեռքբերումներից են, սակայն  բակտերիաներն արագ են զարգանում եւ հարմարվում նրանց:

 

ԱՀԿ-ն պնդում է, որ լուրջ միջոցներ չձեռնարկելու պարագայում հակաբիոտիկների դարաշրջանը կարող է ավարտվել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ