Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Իտալացիները բացահայտել են երկու հազար տարվա դեղամիջոցներ

Իտալացիները բացահայտել են երկու հազար տարվա դեղամիջոցներ

Իտալացի դեղագետները վերջերս բացահայտել են շուրջ երկու հազար տարի առաջ` Տոսկանայի ափի մոտ խորտակված նավի վրա հայտնաբերված դեղահաբերի բաղադրությունը: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրատարակած հոդվածում նրանք հայտնել են, որ դեռ 2000 տարի առաջ օգտագործվել են աչքերի հիվանդության դեմ դեղահաբեր:

 

1974 թվականին հայտնաբերված նավի վրա, որը խորտակվել էր մ.թ.ա 130-ական թվականներին, հայտնաբերվել է հնադարյան «դեղատուփը», որտեղ պահվում էին բժշկական նշանակության տարբեր անոթներ,գործիքներ, ինչպես նաև` հաբեր:

 

Գիտնականները պարզել են, որ բոլոր հաբերը բուսական ծագման են`  գազարից, վայրի սոխից, կաղնուց, կաղամբից և այլ բույսերից պատրաստված խառնուրդից: Ենթադրվում էր, որ հաբերն օգտագործվում էին որպես նավաստիների սննդի հավելումներ:

 

Բացի այդ ` պահպանվել են նաև ցինկի բաղադրությամբ ավելի խոշոր դեղահաբեր: Իտալացի գիտնականները ենթադրում են, որ դրանք օգտագործվում էին ակնաբուժական նպատակներով:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ