Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հոգեմետ դեղամիջոցները նպաստում են հանցագործությունների թվի նվազմանը

Հոգեմետ դեղամիջոցները նպաստում են հանցագործությունների թվի նվազմանը

Բրիտանացի և շվեդ գիտնականները համատեղ  ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ռիլատինի և հոգեմետ այլ դեղամիջոցների օգտագործումն օգնում է վերահսկել իմպուլսներն ու զգալի նվազեցնել այն հանցագործությունների քանակը, որոնք արվում են հոգեկան անկայուն վիճակի պայմաններում, հայտնում է Russia Today-ը։

 

Մասնագետները պարզել են, որ ուշադրության պակասից ու հիպերակտիվության ախտանիշերով տառապող մարդիկ, ովքեր ընդունում են նշված դեղամիջոցները, շատ ավելի քիչ են հանցագործություններ կատարում։

 

Գիտնականները, նախքան այս եզրակացությանը հանգելը, ուսումնասիրել են հոգեկան խանգարումներով տառապող շուրջ 25 հազար հիվանդի։ Արդյունքում՝ պարզվել է, որ ռիլատին և այլ հոգեմետ դեղեր ընդունող տղամարդկանց շրջանում հանցավորության մակարդակը նվազել է 32 %-ով, իսկ կանանց մոտ՝ 41%-ով։

 

«Մեզ հաջողվեց ապացուցել, որ հոգեկան խանգարումներով տառապող և նշված դեղամիջոցներն ընդունող մարդկանց մոտ կտրուկ նվազում է օրենքը խախտելու ցանկությունը»,- ասել է ուսումնասիրության մասնակից, հետազոտող Հենրիկ Լարսոնը։

 

Նախկինում անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ դեռահաս հանցագործների 30%-ը և մեծահասակ հանցագործների 50%-ը փոքր տարիքում տառապել է հոգեկան խանգարումներով։ Սակայն դեղամիջոցների ընդունումը բարերար ազդեցություն է ունեցել նրանց հետագա պահվածքի վրա և կրկին հանցագործություն կատարելու դեպքերը նվազել են։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ