Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

ԱՄՆ-ում 13 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն են տվել նիհարեցնող դեղամիջոցին

ԱՄՆ-ում 13 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն են տվել նիհարեցնող դեղամիջոցին

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության դաշնային վարչությունը (FDA) 13 տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել նիհարեցնող դեղամիջոցին:

Belviq հաբերը, որոնք արտադրում է Arena Pharmaceutical ընկերությունը, կարող են օգտագործել  ճարպակալությամբ տառապող եւ ավելորդ քաշ ունեցող անձինք: Կլինիկական փորձարկումներում դեղը միանգամայն համեստ արդյունքներ է ցուցաբերել` մարդկանց թույլ տալով միջինը կորցնել քաշի 5%-ը:  FDA-ը հրաժարվում էր գրանցել Belviq-ը 2011թ..` կլինիկական փորձարկումների արդյունքում կենդանիների օրգանիզմում ուռուցքների զարգացման պատճառով:

Arena Pharmaceutical-ը կրկին հայտ է ներկայացրել` լրացուցիչ տվյալներ կցելով: Այս անգամ սահմանվել է, որ այդ դեղամիջոցից մարդկանց օրգանիզմում ուռուցքի ձեւավորման վտանգն աննշան է:

Սպասվում է, որ դեղը շուկա կհանվի 2013-ին:  Belviq-ը արգելափակում է քաղցի զգացումը` խմողներին թույլ տալով ավելի քիչ ծավալի ուտելիքից հագեցածություն զգալ: Այնուամենայնիվ, այն ունի կողմնակի ազդեցություններ, այդ թվում` ընկճախտ, միգրեն, հիշողության ընդհատումներ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ