Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հայ թմրամոլները լիարժեք կյանքի վերադառնալու հնարավորություն ունեն

Հայաստանում ափիոնատիպ թմրամիջոցներից ուժեղ կախվածության մեջ գտնվող հիվանդները մեթադոնային փոխարինող բուժման հնարավորություն ունեն։

 

Նախորդ տարվա հոկտեմբերից բուժման այս մեթոդը կիրառվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի բժիշկ Արթուր Պոտոսյանը, ապացուցվել է, որ թմրամոլների բուժման բոլոր մեթոդներն արդյունավետության առումով զիջում են մեթադոնային բուժման միջոցին։

 

«Մենք մարդուն զերծ ենք պահում ամեն օր թմրանյութ փնտրելու և իր օրգանիզմ ներարկելու փորձից։ Դրանով նրա օրգանիզմը կամաց-կամաց սկսում է վերականգնվել, զերծ է մնում ՄԻԱՎ-ով, հեպատիտ C-ով վարակվելուց։ Ապացուցված է, որ նման մեթոդով բուժում ստացողների քայքայված ընտանիքներն սկսում են վերակագնվել»,- ընդգծեց մասնագետը։

 

Նշենք, որ մեթադոնը նույնպես թմրանյութ է, և, փաստորեն, թմրամոլին բուժում են հենց թմրանյութով։ Բուժման այս մեթոդից 2009թ. հոկտեմբերից մինչև այսօր օգտվել է 82 հիվանդ, այդ թվում՝ իգական սեռի 1 ներկայացուցիչ։

 

«Թմրամիջոցներից կախվածությունը ուղեղի խրոնիկ հիվանդություն է։ Ինչպես ցանկացած խրոնիկական հիվանդություն, սա նույնպես 100 տոկոսով չի բուժվում։ Բուժման մեթոդից հիվանդը պետք է տարիներ շարունակ օգտվի»,- ընդգծեց Պոտոսյանը։

 

Մեթադոնային փոխարինող բուժման մեթոդն ամբողջ աշխարհում ներդրվել է շուրջ 30 տարի առաջ և լայնորեն կիրառվում է։

 

Նարկոլոգիական կլինիկայում այն ներդրվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջոցներով և կենտրոնի հիվանդների համար անվճար է։ Ակնկալվում է առաջիկայում ծրագրի շահառուների թիվն ավելացնել՝ հասցնելով 450-ի, ինչպես նաև բուժման այս մեթոդը ներդնել քրեակատարողական հիմնարկներում՝ Գյումրիում ու Վանաձորում:

 

Ըստ մասնագետի՝ այս բուժումն այնքան էլ թանկ չէ. յուրաքանչյուր հիվանդի բուժման մեկ ամսվա ծախսը 100-150 դոլար է կազմում։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ