Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am

Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am

Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա: Կապույտ մարջանե օձի թունազատիչ գեղձերը շատ երկար են. երբեմն կազմում են օձի երկարության քառորդ մասը:

Այս օձի թույնը գործնականում ակնթարթորեն է արտադրվում, հենց դա է նրան օգնում հաղթել թունավոր կոբրային. այս դեպքում դանդաղ գործող թույնը պիտանի չի լինի: Գիտնականները պարզաբանում են, որ թույների մեծ մասը գործում է հանգստաբեր հզոր միջոցի նման. նախ առաջացնում է զոհի ուժգին արգելակում, իսկ հետո նրան սպանում:

Հետազոտելով թույնի գործողության մեխանիզմը՝ University of Queensland-ի հետազոտողները ենթադրել են, որ օձի թույնի բաղադրատարրերը կարող են օգտագործվել արդյունավետ ցավազրկողներ ստեղծելիս: Թույնի մեջ պարունակվող տոքսիններն ազդում են նատրիումային խողովակների վրա, որոնք առանցքային դեր ունեն ցավի զգացողության փոխանցման համար: Հեղինակների պարզաբանմամբ՝ սա իրենց հայտնի օձի առաջին թույնն է, որն այդ կերպ է ազդում:

Նախկինում գիտնականները հետազոտել են կոնաձեւ խխունջների եւ կարիճների թույները, սակայն բացառված չէ, որ օձի թույնն ավելի գործուն ցավազրկող լինի: Դա, նրանց կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ օձերն, ինչպես մարդիկ, ողնաշարավոր են, այսինքն՝ էվոլուցիոն առումով ավելի մոտ են:

Կապույտ մարջանային օձը հազվագյուտ տեսակ է: Հարավարեւելյան Ասիայի տարածքի մոտավորապես 80 տոկոսը, որտեղ բնակվել են այս սողունները, ոչնչացվել է, այդ պատճառով ներկայում այս օձերին գտնելը դժվար է: Գիտնականները նախատեսում են առաջիկայում զբաղվել այս օձերի մերձավոր ցեղակիցների հետազոտությամբ, որոնք հանդիպում են Սինգապուրի տարածքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ