ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղը. tert.am
Միջազգային գիտնականների թիմը հայտարարել է հեղափոխական դեղի ստեղծման մասին, որը զգալի դադաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Ինչպես նշում է The Telegraph-ը, դեղը ստացել է LMTX անվանումը: Այն փորձարկվել է հիվանդների վրա ու դրական արդյունք տվել: Ըստ մասնագետների, այն 80 տոկոսով դանդաղեցնում է հիվանդության առաջխաղացումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
Դեղը, որի ստեղծման վրա գիտնականները ծախսել են 30 տարի, 891 հիվանդի կողմից ընդունվել է 18 ամիս` օրական 2 անգամ: Բժիշկներն արձանագրել են, որ դեղահաբն ընդունելու ընթացքում հիվանդների հիշողությունը չի վատացել, իսկ նրանց ընդհանուր առողջական վիճակում բացասական միտում չի գրանցվել:
«Սա առաջին դեպքն է, երբ նորաստեղծ դեղն օգնում է կրճատել հիվանդության տարածման ծավալները: Մասնագիտությանս բերումով ես անընդհատ շփվում եմ Ալցհեյմերով հիվանդների ու նրանց բարեկամների հետ, ովքեր արդեն հույսները կորցրել են արդյունավետ դեղ գտնելու հարցում: Սակայն LMTX-ի ցուցադրած արդյունքերը շատ խոստումնալից են բոլոր հիվանդների համար»,- նշել է կանադացի բժիշկ Սերժ Գոթյերը:
Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը (Alzheimer's disease) կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ ի հայտ է գալիս 65 անց մարդկանց մոտ։ Այն նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող, արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի ու վարքի փոփոխության։
2006 թ. տվյալներով ամբողջ աշխարհում Ալցհեյմերով հիվանդների թիվը 26,6 միլիոն է, իսկ մինչև 2050 թ. հիվանդների թիվը կարող է աճել մոտավորապես չորս անգամ։
15.08.2016 Կարդացեք նաև
Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...
21.11.2016
Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...
10.11.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
06.10.2016
Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...
16.09.2016
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
08.06.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFOyZG2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
