ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) եւ Բրիգամի կանանց հիվանդանոցի (Brigham and Women's Hospital) հետազոտողները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ճարպակալման դեմ դեղերը հասցնել հենց ճարպային հյուսվածքին:
Ավելորդ քաշով մկները, որոնք ստացել են այդ նանոմասնիկները, 25 օրվա ընթացքում կորցրել են իրենց քաշի 10 տոկոսը, միաժամանակ, որեւէ կողմնակի ազդեցություն չի դրսեւորվել:
Նանոմասնիկներում առկա դեղը խթանում է ճարպային հյուսվածքում նոր արյունատար անոթների աճը: Արդյունքում այն «վնասակար» սպիտակ ճարպային հյուսվածքից վերափոխվում է «օգտակար» գորշ ճարպային հյուսվածքի:
Նման դեղերը նոր չեն: Սակայն հետազոտական խումբը դրանք տեղ հասցնելու նոր միջոց է մշակել: Ընդ որում, այնպես, որ դրանք չկուտակվեն հենց ճարպային հյուսվածքում` օգնելով խուսափել մարմնի այլ մասերում կողմնակի ազդեցություններից:
Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ նոր արյունատար անոթների աճի խթանումը` գործընթաց, որը հայտնի է անգիոգենեզ անունով, կարող է օգնել ճարպային հյուսվածքի փոխակերպմանը եւ հանգեցնել մկների մոտ քաշի կորստի: Բայց մի կարեւոր դիտողություն կա. այն դեղերը, որոնք անգիոգենեզ են խթանում, կարող են վնաս հասցնել օրգանիզմի այլ մասերի:
Գիտնականները մասնիկներ են մշակել, որոնք դեղերը կրում են իրենց հիդրոֆոբ միջուկներում` կապված են PLGA պոլիմերի հետ: Վերջինս օգտագործվում է այլ դեպքերում եւս դեղերը եւ բժշկական սարքավորումները տեղ հասցնելու համար:
Հետազոտողները մասնիկների ներսում երկու տարբեր դեղ են փաթեթավորել: Առաջինը ռոսիգլիտազոնն է, որը հավանության է արժանացել դիաբետի բուժման համար, բայց լայնորեն չի օգտագործվում կողմնակի ազդեցությունների պատճառով: Երկրորդը պրոստագլանդինի նմանակն է` մարդկային հորմոնի տեսակի: Երկու դեղն էլ ակտիվացնում են բջջային PPAR ռեցեպտորը, ինչը խթանում է անգիոգենեզը եւ ճարպային հյուսվածքի փոխակերպումը «օգտակարի»:
Նանոմասնիկների արտաքին թաղանթը կազմված է մեկ այլ պոլիմերից` պոլիէթիլենգլիկոլից, ներկառուցված մոլեկուլներով, որոնք մասնիկներն ուղարկում են անհրաժեշտ նպատակներին: Նման մոլեկուլները կապվում են արյունատար անոթների մակերեւույթին գտնվող սպիտակուցների հետ, որոնք շրջահյուսում են ճարպային հյուսվածքը:
Գիտնականները մասնիկների ազդեցությունը ստուգել են մկների վրա փորձարկումներում, որոնք ճարպերի բարձր պարունակությամբ սննդի պատճառով ճարպակալում ունեին: Կենդանիներին 25 օրվա ընթացքում երկու օրը մեկ նանոմասնիկների մեջ փաթեթավորված դեղեր էին տալիս:
Արդյունքում մկները կորցրել են մարմնի զանգվածի մոտավորապես 10 տոկոսը, իսկ խոլեսթերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը (մոլեկուլի, որն մարդու օրգանիզմում կազմում է ճարպերի հիմնական բաղադրիչը) նրանց մոտ նվազել է: Կրծողները նաեւ ավելի զգայուն են դարձել ինսուլինի հանդեպ: Բացի այդ, փորձարկվող մկների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի դիտարկվել:
Կարդացեք նաև
Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...
21.11.2016
Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...
10.11.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
06.10.2016
Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...
16.09.2016
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
08.06.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYq37K6f' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
