Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

Նոր հավելվածը կօգնի հիվանդներին անհատական մոտեցմամբ ընտրել դեղամիջոցների չափաբաժինները. 1in.am

Նոր հավելվածը կօգնի հիվանդներին անհատական մոտեցմամբ ընտրել դեղամիջոցների չափաբաժինները. 1in.am

University of California Los Angeles-ի գիտնականները հավելված են մշակել, որի օգնությամբ բժիշկները կկարողանան յուրաքանչյուրին անհատապես համապատասխանող դեղեր ընտրել` օպտիմալ չափաբաժնով: 

Հավելվածը, որը Phenotypic Personalized Medicine (PPM) անվանումն է ստացել, վերլուծում է հիվանդի անձնական տվյալները, օրինակ` զարկերակային ճնշումը, այս կամ այն օրգանի վիճակը, ուռուցքի առկայությունը, դրա չափերը, ինչից հետո գրաֆիկ է կառուցում, որն արտացոլում է այս կամ այն դեղի անհրաժեշտ չափաբաժինները, ինչպես նաեւ բուժմանը հիվանդի ենթադրյալ պատասխանը: Այս գրաֆիկը բժիշկներին կօգնի հասկանալ, թե որ միջոցն, իրոք, արդյունավետ կլինի, իսկ որ դեղը չարժե նշանակել: 

Հավելվածի օգնությամբ հնարավոր է նաեւ շտկել բուժման ընթացքում նշանակումները` հիվանդի վերաբերյալ նոր տվյալներ ներմուծելով:

Ալի Զարինպարն ու իր գործընկերներն այդ համակարգն արդեն փորձարկել են 8 հիվանդի վրա, ովքեր լյարդի փոխպատվաստում էին տարել: Մասնակիցների մի խմբի համար իմունային համակարգը ճնշող դեղերն ընտրում էին բժիշկները, իսկ երկրորդի համար` հեղինակների ստեղծած հավելվածը: Ի զարմանս շատերի, հավելվածը բժիշկներից անհամեմատ ավելի ճշգրիտ է հաշվարկել, նշում են հետազոտողները: 

Նոր հավելվածը կարող է օգտագործվել ո՛չ միայն փոխպատվաստումների ոլորտում, այլեւ ընդհանուր բժշկության, օրինակ` քաղցկեղի կամ վարակիչ հիվանդությունների բուժման, կարծում են գյուտարարները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kyantherapeutics.co
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ