Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

Հողը հակաբորբոքային նոր դեղամիջոցների անսպասելի աղբյուր

Հողը հակաբորբոքային նոր դեղամիջոցների անսպասելի աղբյուր

Մաքմասթերի համալսարանը համարում է. բակտերիայի կայունությունն այդքան էլ սարսափելի չէ: Դա դրական գործոն է, որը մղում է նոր հակաբորբոքայինների որոնման, գրում է Medical News Today-ը:

 

Անցյալ տարի ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության ու պրոֆիլակտիկայի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ. բժշկության ու գյուղատնտեսության մեջ հակաբորբոքայինների չարաշահումը հանգեցրել է պաթոգենների առաջացման, որոնք կայուն են ամեն տեսակ հակաբիոտիկների դեմ: Ընդ որում, վերջին 25 տարում նոր հակաբորբոքայինների թիվը կտրուկ նվազել է, իսկ դրանց առյուծի բաժինը ստեղծվել էր դեռ անցյալ դարի 40-60-ական թվականներին:

Սակայն Մաքմասթերի համալսարանի աշխատակիցները առաջարկում են ուշադրություն դարձնել սովորական հողի վրա: Նրանց կարծիքով դա սնկերի ու բակտերիաների առաջացման հիանալի աղբյուր է, որը թույլ կտա նոր հակաբիոտիկներ ստանալ: Առանձին հետազոտությունը թույլ է տվել մշակել ցուցադրման յուրահատուկ համակարգ: Արդյունքն այն է, որ ստեղծվել է պեկիսկոմեցին հակաբորբոքայինը, որը կապված է Պեկիսկոյում(Ալբերտա) գտնվող նոր բակտերիայի հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Բացի այդ հայտնաբերվել է ռիմաֆիցին հակաբիոտիկ արտադրող նոր մարմին: Մեկ այլ բոնուս է հակավարակիչ կելդանամիցին միացությունը: Կենսաբանների շնորհքն են թեստերը, որոնք թույլ են տալիս որոշել հակաբորբոքայինների երկու տարբեր տեսակների ենթախմբերի միջեւ տարբերությունը: Գաղտնիքը ԴՆԹ նմուշների կիրառման մեջ է, որոնք արդեն համադրվում են հայտնի դեղամիջոցների դասակարգերի հետ: Այդ տվյալները համադրում են բակտերիաների նոր ձեւերի հետ, որոնք հայտնաբերվել են հողում: Այդպես հաջողվել է հայտնաբերել հակաբորբոքայինների ու հակավարակիչներ նոր միացություններ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nature-home.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ