Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5 տարով պակաս է կանանց կյանքի տևողությունից

Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5 տարով պակաս է կանանց կյանքի տևողությունից

Մեկնարկել է «Տղամարդու առողջություն. տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով երկօրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպել են «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների Հայաստանյան Միությունը» և «Առողջապահության Ազգային Ինստիտուտը»:
Միջոցառմանը մասնակցում են բժիշկներ, ովքեր զբաղված են տղամարդուն բնորոշ հիվանդությունների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Դրանց թվում են ուրոլոգները, անդրոլոգները, սեքսոպաթոլոգները, էնդոկրինոլոգները և այլք:


«Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայաստանյան միության» նախագահ Ռաֆայել Բադալյանը նշել է, որ տղամարդու առողջության պահպանումը 21-րդ դարի բժշկագիտության գերխնդիրներից մեկն է, քանզի մի շարք երկրներում կատարված լայնածավալ հարցումների և հետազոտությունների արդյունքները փաստում են, որ տղամարդկանց հիվանդացության աստիճանը ավելի բարձր է, քան` կանանց: Տղամարդիկ ավելի հազվադեպ են դիմում բուժօգնության: Դրա համար էլ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5 տարով պակաս է կանանց կյանքի միջին տևողությունից: Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով`որոնց հետևանքով մահացության ցուցանիշը աշխարհում ամենաբարձրն է:


Տղամարդիկ ավելի հակված են վնասակար սովորույթների ձեռք բերմանը: Հաճախ իրենց գործունեության և ապրելակերպի հետևանքով նրանց կյանքը ավելի վտանգված է` ինչպես ֆիզիկական վնասվածքներով, այնպես էլ հոգեկան սթրեսային իրավիճակներով:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ