Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

«Սևամորթ կանայք քաղցկեղով հազվադեպ են հիվանդանում»,- ասում է Հայ ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը

- Տիկին Հակոբյան, Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության շուրջ 26.000 եւ մահացության` 16.000 դեպք: Հայաստանում ինչպիսի՞ն է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության պատկերը:

 

-Ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդությունների թվում գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է արգանդի պարանոցի քաղցկեղը եւ, ցավոք, այս վիճակագրությունը վերաբերում է նաեւ մեր երկրին:

 

Մեր կենտրոն այցելած ամեն 15-րդ կին ունի կրծքագեղձի քաղցկեղ:

 

- Եվ որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները:

 

- Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները առայժմ անհայտ են բժշկագիտությանը, բայց կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը:

 

Դրանք են`

- ժառանգականություն

- սթրեսներ

- վաղ եւ ուշ ամուսնություն

- վաղ եւ ուշ դաշտան

- ժամանակից շուտ դաշտանադադար

- չծննդաբերելը

- ալկոհոլի չարաշահում

- ծխելը եւ այլն:

 

Նույնիսկ մաշկի գույնը կարող է նշանակություն ունենալ քաղցկեղի առաջացման գործում, օրինակ` սեւամորթ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով:

 

- Հաճախ կանանց մոտ հոգեկան ծայրաստիճան վիճակի է հասնում քաղցկեղ ունենալու վախը:

 

Ինչպե՞ս է արտահայտվում կրծքագեղձի քաղցկեղը:

 

- Եթե յուրաքանչյուր կին իր համար դարձնի կյանքի կանոն եւ անցնի իր ամենամյա զննությունը` գիտակցելով, որ այս մեթոդով կարող է կանխարգելել քաղցկեղը, ապա կարծում ենք` հիվանդությունը սարսափ չի առաջացնի մարդու մոտ: Ամեն մեկս պարտավոր ենք ամիսը մեկ անգամ, հատկապես դաշտանից հետո, ցանկալի է՝ լողանալու ժամանակ, երբ մարմինը օճառված է, կատարել ինքնազննում: Այս դեպքում մենք կնկատենք մեր օրգանիզմում կատարված նույնիսկ ամենափոքրիկ փոփոխությունը: Տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու դեպքում քաղցկեղի բացթողումը հասցվում է մինիմումի:

 

- Այսօր կա՞ քաղցկեղի բուժման որեւիցե մեթոդ:

 

- Առողջ ապրելակերպը եւ ամեն ինչում չափավոր լինելը, սթրեսներից խուսափելը միայն կարող են նպաստել առողջության պահպանմանը: Ցավոք, առայժմ քաղցկեղի բուժման որեւէ մեթոդ բժշկությանը հայտնի չէ:

 

- Իսկ հիվանդությունն ունի՞ որոշակի տարիքային խոցելի խումբ, եւ ո՞րն է դա:

 

- Տարիքային խոցելի խումբը 45-55 տարեկան կանայք են: Սակայն պետք է նշեմ, որ այս հիվանդությունն էլ, ինչպես մյուս հիվանդությունները, բավականին երիտասարդացել են:

 

- Տիկին Հակոբյան, տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաեւ քաղցկեղով հիվանդ 23-ամյա մի աղջկա մասին, ում երկու կրծքերը հեռացվեցին: Այսօր 23-ը կրկի՞ն համարվում է քաղցկեղ հիվանդացության նվազագույն շեմը:

 

- 0-29 տարեկան 52 դեպք ունենք, երբ բավականին երիտասարդ աղջիկներ տառապում են կրծքագեղձի քաղցկեղով: Բոլորովին վերջերս 18 տարեկան մի աղջկա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ:

 

- Այնուամենայնիվ, հնարավո՞ր է չբախվել քաղցկեղ հիվանդությանը:

 

- Իհարկե, հնարավոր է, եթե մենք`որպես կյանքի դեւիզ, ընտրենք առողջ ապրելակերպը եւ տարին մեկ անգամ հիշենք, որ պետք է անպայման զբաղվենք մեր առողջությամբ, այցելենք հերթական զննման` դրանով իսկ ապահովելով մեր եւ մեր ընտանիքի առողջ ապագան:

Հեղինակ. Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ