Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայտնագործություն. գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում

Հայտնագործություն. գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում

Ըստ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետազոտողների տվյալների՝ գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում: Ինչպես հայտնի է, եթե ցուցամատը կարճ է անանուն մատից, նշանակում է ներարգանդային զարգացման ընթացքում մարդը գտնվել է բարձր մակարդակի տեստոստերոնի ազդեցության տակ: Գիտնականները պարզել են, որ այդպիսի մարդիկ հաճախ են ֆինանսական հաջողության հասնում, պատմում է The Daily Mail-ը:

Հետազոտությանը մասնակցել է 25-ից 60 տարեկան հասակում գտնվող 2000 մարդ: Մասնագետները չափել են կամավորների մատների երկարությունը: Ինչպես նաև մասնակիցները պատասխանել են եկամուտներին վերաբերող հարցերին: Հետազոտողները հաշվի են առել այն գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա: Գիտնականները հայտնաբերեցին, որ կանանց մոտ որքան քիչ էր ցուցամատի և անանուն մատի երկարությունների հարաբերությունը, այնքան շատ էին նրանք վաստակում:


Բացի այդ, մասնագետները գտան, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներից եկամտի մակարդակն ավելի բարձր էր նրանց մոտ, ում ցուցամատը անանուն մատից ավելի կարճ էր: Երկար ցուցամատ և կարճ անանուն մատ ունեցող տղամարդկանցից բացառություն էին կազմում կրթության բարձր մակարդակ ունեցողները: Նրանք նույնպես շատ էին վաստակում:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ