Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Այժմ մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածն է. Սթիվեն Հոքինգ. tert.am

Այժմ մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածն է. Սթիվեն Հոքինգ. tert.am

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի համոզմամբ՝ ներկայում մարդկությունն ապրում է մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածում, ինչի մասին անվանի գիտնականն ասել է The Guardian պարբերականի համար գրված սյունակում:

Հոքինգն ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ներկայում աշխարհում, առավել քան երբևէ, արտահայտված է տնտեսական անհավասարությունն էլիտայի ու միջին խավի միջև:

Գիտնականն ահազանգել է, որ տեխնոլոգիական առաջընթացի, արտադրական գծի ռոբոտացման հետևանքով էլիտային հաջողվում է մեծ շահույթ ստանալ՝ աշխատանքի ընդունելով շատ քիչ թվով աշխատողների:

«Սա առաջընթացն է, որը թեպետ անխուսափելի է, սակայն սոցիալապես քայքայիչ ազդեցություն է ունենում»,- նշել է գիտնականը, ում կարծիքով՝ տեխնոլոգիական առաջընթացը լուրջ մարտահրավերներ է նետում մարդկությանը:

Ըստ Հոքինգի՝ դրանց հաջող դիմակայելու համար ռեսուրսների մեծ մասն իրենց ձեռքերում կենտրոնացրած իշխանությունները (խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհին) պետք է օգնեն աշխատավոր դասին, ֆինանսապես աջակցեն նրանց, քայլեր ձեռնարկեն գլոբալ զարգացման համար:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ