Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայաստանն առողջության միջազգային վարկանիշում 86-րդ տեղն է զբաղեցրել. news.am

Հայաստանն առողջության միջազգային վարկանիշում 86-րդ տեղն է զբաղեցրել. news.am

Հայաստանը 86-րդ տեղն է զբաղեցրել  բժշկական հեղինակավոր The Lancet բժշկական ամսագրի կազմած վարկանիշում ըստ կայուն զարգացման 33 բժշկական ցուցիչների: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան, առաջին հնգյակի մեջ են մտել նաեւ Սինգապուրը, Շվեդիան, Անդորան եւ Մեծ Բրիտանիան:

Երկրների` բժշկության, կյանքի եւ առողջության հետ կապված կայուն զարգացման ինդիկատորներով  վարկանիշը կառուցվում է` ելնելով 33 ցուցիչների գումարային գնահատականից, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկվում է 0-ից  (վատագույն արդյունքը) մինչեւ 100 սանդղակով: Չափանիշներից հաշվի է առնվել մանկական եւ նորածնային մահացությունը, ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը, երեխաների ավելորդ քաշը, ալկոհոլի օգտագործման եւ ծխելու մակարդակը, ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտ B-ով հիվանդացումը, ինչպես նաեւ ինքնասպանությունների թիվը:  Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են բռնի գործողություններից եւ պատերազմներում մահացությունը: Յուրաքանչյուր չափանիշով հաշվարկն իրականացվել է  1990-ից մինչեւ 2015  թվականի իրավիճակի վերլուծության վրա:

Վարկանիշի առաջատարները` Իսլանդիան, Սինգապուրը եւ Շվեդիան, 100 հնարավորից 85 միավոր են հավաքել: Հայաստանը 61 միավոր է հավաքել: Վարկանիշի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի հաջողությունները ծննդօգնության, մալարիայի եւ այլ արեւադարձային հիվանդությունների դեմ պայքարում: Վարկանիշի համաձայն, գործերը վատ չեն նաեւ երեխաների նորմալ աճի եւ զարգացման ապահովման, սանիտարական պայմանների կազմակերպման, ինչպես նաեւ հարբեցողության, ընտանեկան բռնության եւ օդի աղտոտվածության դեմ պայքարի գործում: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, վարկանիշը ցույց է տվել, որ վիճակն առայժմ բավականին վատ է ջրի մաքրության եւ անվտանգության եւ հեպատիտ В-ի տարածվածության առումով: Խնդիրներ են գրանցվել նաեւ մայրական եւ մանկական մահացության, վթարների հետեւանքով վնասվածքների եւ մի շարք այլ ոլորտներում: 

ԱՄՆ-ն վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցրել ՄԻԱՎ-ի, ինքնասպանությունների եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով: ԱՄՆ-ին հետեւում են Էստոնիան եւ Նոր Զելանդիան: 

Ռուսաստանը վարկանիշում 119-րդ տեղն է զբաղեցրել 54 միջին ցուցանիշով, դա նախկին ԽՍՀՄ-ի երկրների մեջ ամենավատ վարկանիշային դիրքերից է: Ռուսաստանն առավել ցածր միավորներ է ստացել երկրում հարբեցողության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ ինքնասպանության եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով:

Ադրբեջանը 75-րդ տեղն է զբաղեցրել, Թուրքիան` 103-րդ, Իրանը` 104-րդ, Վրաստանը` 106-րդ:

Վերջին` 188-րդ տեղը զբաղեցրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ հիգիենայի պահպանման հետ կապված ամենավատ իրավիճակն է արձանագրվել, ինչպես նաեւ պատերազմներից եւ մալարիայից շատ բարձր մահացություն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում
ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում

Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...

ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար
ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...

ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու
ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու

Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...

Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին
Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին

Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...

ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը
ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը

Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...

Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am

Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր

2021-ին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են ամերիկացի գիտնականներ Հարվի Ալթերը, Չարլզ Ռայսը և բրիտանացի վիրուսաբան Մայքլ Հաութոնը հեպատիտ C-ի վիրուսի բացահայտման և այդ բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Իրադարձություններ աշխարհում Սալուտեմ 1.2021
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական  ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն  բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

Թվեր և փաստեր
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...

ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ