Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները պարզել են էկրանից և թղթից կարդալու տարբերությունը. tert.am

Գիտնականները պարզել են էկրանից և թղթից կարդալու տարբերությունը. tert.am

Ամերիկյան Դարթմուտի քոլեջի և Քարնեգի-Մելլոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ գաջեթի էկրանից և թղթից ընթերցելու միջև տարբերություն գոյություն ունի:  Корреспондент-ի փոխանցմամբ` մասնագետների կարծիքով՝ երկու տեսակի կրիչները տարբեր են ընդունվում մարդու կողմից:

Հաղորդվում է, որ մի շարք փորձարկումներից կազմված հետազոտություն է իրականացվել, որոնցից յուրաքանչյուրում 60-119 մարդ է մասնակցել` 20-24 տարեկան հասակում:

Արդյունքում պարզվել է, որ մասնակիցներն, ովքեր ընթերցել են տպագիր տեքստը, տրամաբանական հարցերին շատ ավելի լավ են պատասխանել: Նրանց շրջանում հարցման ժամանակ ճիշտ պատասխանների մակարդակը կազմել է 66 տոկոս, մինչդեռ էկրանից ընթերցողները միայն 44 տոկոսով են ճիշտ պատասխաններ տվել:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ մանրամասներն ավելի լավ են հիշել էկրանից ընթերցած մասնակիցները` 73 տոկոս ցուցանիշով` մրցակիցների 58 տոկոսի համեմատ:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ տպագիր թղթից կարդացողների մոտ  ըւնկալումն ավելին է:
 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. media.mts.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ