Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Արագ նյութափոխանակությունն օգնել է մարդուն դառնալու կապիկից խելացի. գիտնականներ. 1in.am

Արագ նյութափոխանակությունն օգնել է մարդուն դառնալու կապիկից խելացի. գիտնականներ. 1in.am

Մարդկային ինտելեկտի գաղտնիքը մեր մարմնի արագ նյութափոխանակության մեջ է, որը թույլ է տալիս օրգանիզմին բավարար էներգիա մշակել՝ մեր ուղեղում հարյուր միլիարդավոր նեյրոնների աշխատանքն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։

Մարդու էվոլյուցիայի պատմության գլխավոր հանելուկներից մեկն այն է, թե ինչպես են մեր նախնիները կարողացել ձեռք բերել նման մեծ և «որկրամոլ» ուղեղ, որը սպառում է օրգանիզմի կողմից մշակվող էներգիայի մոտավորապես ¼-ը։

Գիտնականների մեծ մասը կարծում է, որ դրանում «մեղավոր» են աշխատանքային գործիքները, որոնք թույլ են տալիս մեր նախնիներին անցում կատարել մսային դիետայի և ուղիղ քայլվածքի, իսկ մյուսները կարծում են, որ դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ նրանք ապրել են հրաբուխների ու տաք աղբյուրների մոտ, ինչը թույլ է տվել նրանց «եփել» կերակուրը և դրանից քաղել առավելագույն էներգիա։

Խնդիրն այն է, որ, օրինակ, գորիլաները օրական 8-10 ժամ անցկացնում են սննդի որոնումներում՝ ուղեղը սնուցելու համար, որի ծավալը մի քանի անգամ զիջում է մարդու ուղեղին։

Նյութափոխանակության բարձր արագությունն ու ճարպաշերտերի տեսքով էներգիա պահեստավորելու կարողությունն օգնել է մեր նախնիներին ձեռք բերել արտասովոր խոշոր ուղեղ։ Դրա հաշվողական հմտությունները բավարարել են, որ մարդը ձեռք բերի աշխատանքի գործիքներ և հրի մարդուն էվոլյուցիայի այն ուղղությամբ, որը տարել է մեր ուղեղի հետագա աճի։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ