Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ճապոնիայում փորձարկում են մատնահետքի միջոցով վճարումներ կատարելու համակարգը

Ճապոնիայում փորձարկում են մատնահետքի միջոցով վճարումներ կատարելու համակարգը

The Japan News-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն ամռանը փորձարկելու է նոր համակարգ, որն օտարազգի զբոսաշրջիկներին հնարավորություն կտա գնումների համար վճարել մատնահետքի միջոցով:

Փորձնական նախագծի առաջադրանքներից մեկը հանցավորության մակարդակի նվազեցումն է, ինչպես նաև ճանապարհորդներին սթրեսից ազատվելուն օգնելը՝ իրենց հետ կանխիկ գումարով, կրեդիտ քարտերով դրամապանակներ ունենալուց ազատելը:

Ճապոնիայի հյուրերին կառաջարկվի հենց օդանավակայանում անցնել մատնահետքերի գրանցում և դրանց կցել բանկային քարտի տվյալները: Երբ զբոսաշրջիկները երկու մատը կդնեն հաշվիչ սարքի վրա, նրանք հետագայում կկարողանան ավելի քան 300 խանութներում, ռեստորաններում ու հյուրանոցներում ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարել մատնահետքի միջոցով:

Ընդ որում,՝ մատնահետքերը կարող են օգտագործվել ո՛չ միայն որպես դրամական միջոց, այլև անձի նույնականացման համար (փաստաթղթերի ձևակերպման ժամանակ՝ հարկեր վճարելուց ազատելու):

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lifehacker.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ