Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները բանջարեղեն են աճեցրել Մարսի և Լուսնի հողերում. 1in.am

Գիտնականները բանջարեղեն են աճեցրել Մարսի և Լուսնի հողերում. 1in.am

Նիդերլանդների գիտահետազոտական կենտրոնի և Վագենինգենի համալսարանի հետազոտողները հաջողությամբ Լուսնի և Մարսի գրունտին նման հողում բանջարեղեն աճեցնելու փորձ են կատարել: Գիտնականներին հաջողվել է աճեցնել 10 տեսակի բանջարեղեն, այդ թվում՝ լոլիկ, ոլոռ, բողկ: Հողը վերցրել են NASA-ի գիտնականներից, հայտնում է Engadget-ը:

«Դա իսկական անակնկալ էր մեզ համար: Փորձը ցույց տվեց, որ Մարսի հողի իմիտատորը հսկայական ներուժ ունի, եթե այն ճիշտ պատրաստել»,- նշում է հետազոտության առաջատար հեղինակ Վեյգեր Վամելինքը:

Հոլանդացի հետազոտողների խոսքով՝ «լուսնի» հողը տվել է մոտ կիսով չափ պակաս բերք, քան «մարսինը»: Ամենավատը սպանախն է աճել:

«Հողը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են՝ կապար, սնդիկ և մկնդեղ, ինչպես նաև շատ երկաթ»,- ասել է Վամելինքը՝ ավելացնելով, որ այդ բաղադրիչները կարող են ստացված բերքը թունավոր դարձնել:

Գիտնականները մտադիր են շարունակել փորձերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ