Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարմնում որտեղ են կուտակվում մարդու առողջության համար վտանգավոր նյութերը. tert.am

Մարմնում որտեղ են կուտակվում մարդու առողջության համար վտանգավոր նյութերը. tert.am

Մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը կուտակվում են նրա մազերի և եղունգների մեջ: «Գազետա»-ն հայտնում է, որ նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները: Պլաստմասսայում, փայտանյութում, տեքստիլ արտադրանքում առկա հակահրդեհային քիմիական նյութերը կարող են, մասնավորապես, նեյրոնային խանգարումներ, ճարպակալում առաջացնել, ինչպես նաև՝ թունավոր ազդեցություն ունենալ մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Ամերիկացի գիտնականները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են հիսուն ուսանողների մազերի և եղունգների նմուշներ: Կանանց դեպքում քիմիական նյութերի կուտակումն ավելի մեծ է եղել, ինչը հնարավոր է՝ կապված է եղունգների լաքի օգտագործման հետ:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ հակահրդեհային քիմիական նյութեր կան աշխարհի բոլոր ծառերում, նույնիսկ այնպիսի հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Նեպալը, Թասմանիան և այլն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. shkolazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ