Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամենավտանգավոր մասնագիտությունները կազմվածքի և սրտի համար. գիտնականներ. 1in.am

Ամենավտանգավոր մասնագիտությունները կազմվածքի և սրտի համար. գիտնականներ. 1in.am

Ինչ մասնագիտությամբ չպետք է աշխատել ճարպակալումից և սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար: Այս մասին հայտնում է 4mama.com.ua-ն: Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի անդամ գիտնականները հետազոտել են 45 տարեկանն անց 5 566 մարդկանց: Փորձի մասնակիցները նախկինում սրտի հետ կապված գանգատներ չեն ունեցել:

Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են մասնագիտությունները, որոնք ամենից վատն են ազդում մարդու քաշի և սրտի աշխատանքի վրա:

Ցուցակում վերջինը մենեջերներն են, բժիշկները, իրավաբանները, բիզնեսմենները, հաշվապահները: Այդ մասնագիտությունները ենթադրում են շատ նյարդային աշխատանք, և այդ մասնագիտությամբ մարդիկ ավելի հաճախ են ենթակա սթրեսի: Բացասական հույզերը հաղթահարելու համար նրանք ավելի հաճախ են ուտում յուղոտ ու անառողջ սնունդ:

Բայց տվյալները նաև ցույց են տվել, որ նրանք չեն մոռանում սպորտով զբաղվել, ակտիվ կենսակերպ են վարում, նրանց միայն քիչ մասն է ծխում:

Ցուցակում ավելի բարձր են խոհարարներն ու հանրային սննդի ոլորտի այլ աշխատողներ: Այդ մասնագիտությունների տեր մարդկանց 75%-ը չի կարողանում դիմադրել գայթակղությանը և չափից շատ է ուտում: Սրտանոթային և թոքերի հիվանդություններ առավել հաճախ դիտվում են բեռնակիրների շրջանում: Ոստիկանների և հրշեջների 75%-ը խոլեսթերինի բարձր մակարդակ ունի, իսկ 33%-ը՝ բարձր ճնշում:

Առևտրականները հայտնվել են ամենավնասակար մասնագիտությունների ցուցակի առաջին տեղում: Սթրեսը, վատ սնվելն ու խոլեսթերինի բարձր մակարդակը հատուկ են վաճառողներին:

Բժիշկները վնասակար մասնագիտություն ունեցող մարդկանց խորհուրդ են տվել ակտիվ կենսակերպ վարել, հաճախ աստիճաններով բարձրանալ, ոչ թե վերելակով, հետևել սննդակարգին, աշխատել առողջ սնունդ ուտել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. pravda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ