ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Գիտնականները հերքել են մարդու մարմնում մանրէների թվի մասին հանրահայտ առասպելը. news.am
Կանադացի եւ Իսրայելցի գիտնականները հերքել են ընդունված առասպելն այն մասին, թե մեր աղիքներում եւ մարմնի այլ մասերում մանրէների թիվը 10 անգամ ավելի շատ է, քան մարդու օրգանիզմում բջիջների քանակը: Այդ մասին ասված է Քոլդ-Սփրինգ-Արբոր լաբորատորիայի էլեկտրոնային գրադարանում հրապարակված հոդվածում:
«Օրգանիզմում բջիջների եւ մանրէների քանակը մոտավորապես հավասար է եւ աղիների յուրաքանչյուր դատարկում, որպես կանոն, հանգեցնում է նրան, որ մեր բջիջները ժամանակավորապես առավելություն են ստանում մանրէների հանդեպ», — ասվում է հոդվածում:
Ռեխովոտում (Իսրայել) Վայցմանի անվան գիտության ինստիտուտից Ռոն Զենդերը (Ron Sender) եւ իր գործընկերներն այդ եզրակացության են հանգել` երկրորդ անգամ հաշվելով միջին քաշի ու հասակի մարդու օրգանիզմում բջիջների եւ մանրէների թիվը, գնալով այն հայտնի փորձարկումների հետքերով, որոնք 1972-ին իրականացնում էր այժմ հայտնի միկրոկենսաբան Թոմաս Լաքին (Thomas Luckey): Այն ժամանակ նրա հաշվարկները ցույց էին տվել, որ մարդկային մարմինն իր մեջ մոտավորապես 10 անգամ ավելի շատ օգտակար եւ հիվանդածին մանրէ է պարունակում, քան բջիջներ, ինչն աղիքների միկրոֆլորայի եւ մեր մարմնի փոքրագույն բնակիչների ուսումնասիրման հսկայական հետաքրքրություն առաջացրեց:
Զենդերի խումբը տասնյակ այլ հրապարակումներ է ուսումնասիրել, ինչպես նաեւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով տարբեր օրգաններում բնակչության «խտության» գնահատականներ է ստացել: Դրանց հաշվարկները ցույց են տվել, որ մարդու մարմինն իր մեջ մոտավորապես 30 տրլն բջիջ է պարունակում, որոնց առյուծի բաժինը` 24 տրլն, էրիթրոցիտներ են: Մեկ տրլն կազմում են տրոմբոցիտները, իսկ մնացած ամբողջ օրգանիզմն ընդամենը երեք տրլն բջիջ է պարունակում:
Պարզվել է, որ մանրէների թիվը` 39 տրլն, անհամեմատ ավելի փոքր է, քան Լաքիի կանխատեսածը: Դա կապված է նրա հետ, որ, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Լաքին միկրոֆլորայի գնահատման սխալ մեթոդ է օգտագործել` սխալմամբ համարելով, որ բարակ աղիքում մանրէների «բնակչության խտությունը» մոտավորապես նույնն է, ինչ հաստ աղիքում, ինչը բոլորովին այդպես չէ:
Այսպիսով` մանրէներն իրականում ոչ թե 10 անգամ են շատ բջիջներից, այլ ընդամենը 1,3 անգամ, ինչը հերքում է մարդու մարմնում մանրէների «տիրապետման» բազմամյա առասպելը:
13.01.2016 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ