Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Վերջերս ինչո՞ւ է աճում գիտական հետազոտությունների սենսացիոն բնույթը. news.am

Վերջերս ինչո՞ւ է աճում գիտական հետազոտությունների սենսացիոն բնույթը. news.am

Վերջին 25 տարվա ընթացքում գիտնականները սկսել են ավելի լավատեսորեն եւ սենսացիոն եղանակով նկարագրել սեփական գյուտերը:  Նման եզրակացության են հանգել հոլանդացի գիտնականները` ուսումնասիրելով բժշկական եւ կենսաբանական հրապարակումները տվյալների PubMed բազայում:

Հոգեբույժ Քրիստիան Վինկերսը (Christiaan Vinkers) եւ իր գործընկերները 25 «դրական» եւ 25 «բացասական» բառով որոնումներ են իրականացրել 1974-ից մինչեւ 2014 թվականը հրապարակված անգլերենով հոդվածների անվանումներում եւ ռեզյումեներում: Առնվազն մեկ «դրական» բառով տեքստերի մասնաբաժինը  2 տոկոսից (1974-1980-ականներին) աճել է մինչեւ 17,5 տոկոս 2014-ին: «Բացասական» բառերի համար այդ նույն ժամանակահատվածում աճը կազմել է ընդամենը  1,1 տոկոս: Չեզոք բառերի հաճախությունը չի փոխվել:

Առաջին ցուցակում հայտնվել են այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են «ցնցող», «ապշեցուցիչ», «վառ», «սքանչելի», «նորարարական», «ներշնչող», «ֆենոմենալ», «բացառիկ»: Երկրորդում` «հիասթափեցնող», «տագնապալի», «անհույս», «միջակ», «անընդունելի» եւ դրա նման բառեր:

Վինկերսը համարում է, որ այս միտումն արտացոլում է ոչ թե գիտական առաջընթացն ու ցնցող բացահայտումների թվի աճը, այլ սենսացիաների հակումը եւ ստացված արդյունքները չափազանցնելը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. webmed.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ