Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայազգի գիտնականն անօդաչուներ է ստեղծում տարեցներին օգնելու համար. tert.am

Հայազգի գիտնականն անօդաչուներ է ստեղծում տարեցներին օգնելու համար. tert.am

Ժամանակակից աշխարհում նորարարական տեխնոլոգիաները զարգանում են անասելի արագությամբ` զգալի հեշտացնելով մարդկանց կյանքը։ Այժմ փորձում են օգնել նաև տարեց և հիվանդ մարդկանց:

Ինչպես նշում է The New York Times-ը, ԱՄՆ-ի Իլինոիսի համալսարանի գիտնական Նաիրա Հովակիմյանը վստահ է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում տնային օգտագործման համար նախատեսված փոքրիկ անօդաչու թռչող սարքերը կլինեն հիվանդ ու տարեց մարդկանց համար անփոխարինելի օգնականներ:

Ներկայում Հովակիմյանը համալսարանական լաբորատորիայում ստեղծում և փորձարկում է այնպիսի անօդաչուներ, որոնք կկարողանան ապահով ու առանց որևէ դժվարության պարզ հանձնարարություններ կատարել։ Օրինակ` դրանք կկարողանան մյուս սենյակից բերել դեղի սրվակը, սեղանի կամ բազկաթոռի տակ ընկած իրը գտնել ու բարձրացնել և այլն։

«Վստահ եմ, որ նմանատիպ անօդաչուները 10-20 տարի անց դառնալու են սմարթֆոնների պես սովորական ու տարածված մի բան»,-ասել է Հովակիմյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները 1.5 մլն դոլար են տրամադրել Իլինոիսի համալսարանին` տվյալ նախագիծը զարգացնելու ու փորձարկելու համար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ