Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մեծ Բրիտանիայում ընտրել են մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ գիտական աշխատանքը. 1in.am

Մեծ Բրիտանիայում ընտրել են մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ գիտական աշխատանքը. 1in.am

Մեծ Բրիտանիայի բնակիչներն օնլայն քվեարկության արդյունքում մարդկության պատմության մեջ գրված գիտական աշխատանքներից ամենաազդեցիկը համարել են Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը: Այդ մասին հայտնում է Live Science-ը:

Երկրորդ տեղում է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: Երրորդ տեղում է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հավաքածուն, չորրորդում` Պլատոնի «Հանրապետությունը», իսկ հինգերորդ տեղում` Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատությունը»:

Մրցույթի կազմակերպիչները զարմացել են այն փաստից, որ քսանյակի մեջ են ոչ այնքան խիստ գիտական աշխատանքներ, մասնավորապես, առաջատարների թվում եղել են Շեքսպիրը և Ջորջ Օրուելը («1984»):

Ընդամենը մի քանի աշխատանքներ են եղել գրված մինչև 19-րդ դարը: Դրանցից են Նիկոլո Մաքիավելին («Տիրակալը»), Պլատոնը, Ադամ Սմիթի «Ժողովուրդների հարստությունը», բրիտանացի հեղափոխական Թոմաս Փեյնի «Մարդու իրավունքը»: Հետաքրքիր է, որ ֆրանսիական և գերմանական դասական փիլիսոփայութունը (Կանտից հետո) չի հիշվել:

Բնական գիտությունների ներկայացուցիչներից Դարվինին զուգահեռ ներկայացվել են Ալբերտ Էյնշտեյնը, Սթիվեն Հոուքինգը և կենսաբան Դեսմոնդ Մորիսը:

Վերջապես քսանյակի մեջ են երեք կին ֆեմինսիստներ` Սիմոնա դե Բովուարը, Մերի Ուոլստոնկրաֆտը, և Ժերման Գրիրը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ