Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Նոր սարքը հաշվում է ծախսած կալորիաների քանակն օրգանիզմում. news.am

Նոր սարքը հաշվում է ծախսած կալորիաների քանակն օրգանիզմում. news.am

Ձեռքին կապվող GeeksMe նոր սարքը մարդուն տեղեկություն է հաղորդում անգամ ինտիմ հարաբերության ինտենսիվության ընթացքում ծախսված կալորիաների քանակի մասին: Սարքը մշակող Geeksphone մադրիդյան ընկերության կարծիքով սեռական ակտիվությունն առողջ կենսակերպի մի մասն է, իսկ այս «խելացի ժամացույցները» կօգնեն գնահատել այդ ակտիվությունը:

Սարքը, որը 94 դոլար արժե, կարող է աշխատել 4 ռեժիմով՝ «ֆիթնես», «քուն», «սեր» ու «շրջապատ»: Եթե միացնում եք «սեր» ռեժիմը՝ սարքը հետեւում է սեքսով զբաղվելու ինտենսիվությանն ու այրված կալորիաների քանակին: Սարքը կարող է նաեւ հաշվետվություն կազմել մեկ շաբաթվա կամ ամսվա արդյունքներով:

Ընկերության ղեկավարներից մեկի՝ Սանչես Դիասի խոսքով, սեքսի ժամանակ մարդը կարող է այրել րոպեում 2-ից 11 կալորիա:

«Ֆիթնես» ռեժիմում սարքը կհաշվի արված քայլերն ու այրված կալորիաների քանակը: Քնի ռեժիմում, համապատասխանաբար, կհետեւի՝ արդյո՞ք լավ եք քնում, հագենում քնից: Իսկ ինչ վերաբերում է «շրջապատ» ռեժիմին՝ ապա դրա շնորհիվ կկարողանաք իմանալ, թե ինչպես են ձեր գործողություններն ազդում շրջակա միջավայրի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ