Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարդկությունը գլոբալ տաքացումը կասեցնելու հնարավորություն ունի. գիտնականներ. 1in.am

Մարդկությունը գլոբալ տաքացումը կասեցնելու հնարավորություն ունի. գիտնականներ. 1in.am

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի պրոֆեսոր Յոհան Ռոքստրեմը, ով 2009 թվականին մերժում էր այն փաստը, որ գլոբալ տաքացման հիմնական պատճառը մթնոլորտի աղտոտվածությունն է, հանկարծ փոխել է իր կարծիքը: Այս մասին հայտնում է u-f.ru-ն:

Նրա դիտարկումներով՝ ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը, որոնք պակասեցնում են վնասակար արտանետումները մթնոլորտ, բավականին բարերար ազդեցություն են գործել մոլորակի էկոլոգիայի վրա: Գլոբալ տաքացման գործընթացը մասամբ կասեցվել է քամու և արևային էներգիաների կիրառման շնորհիվ: Եթե երկրները նույն տեմպով շարունակեն անցնել էլեկտրաէներգիայի էկոլոգիապես մաքուր արտադրության, ապա հնարավոր կլինի Երկիրը սերունդներին փոխանցել լավագույն վիճակում:

Սակայն պրոֆեսորը նախազգուշացնում է, որ գործընթացի անշրջելիության նշանները պահպանվում են՝ Արկտիկան և Անտարկտիդան մարդու գործունեության հետևանքով նշանակալի փոփոխություններ են կրել, ինչի պատճառով մոլորակի վերականգնման համար մարդկությունը դեռևս մեծ ջանքեր պետք է գործադրի:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ