Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Միացյալ Արաբական էմիրություններում ռոբոտիզացված բժիշկներ են հայտնվել. news.am

Միացյալ Արաբական էմիրություններում ռոբոտիզացված բժիշկներ են հայտնվել. news.am

Միացյալ արաբական էմիրություններում արդեն կան ռոբոտ ոստիկաններ, ավտոկայանատեղիների համակարգչային տեսուչներ եւ շատ այլ էլեկտրոնային օգնականներ, իսկ հիմա այս շարքը համալրվել է նաեւ ռոբոտիզացված բժիշկներով, որոնք կարող են իսկական հեղափոխություն կատարել բժշկական ծառայությունների տեղական շուկայում: Առաջին նման ռոբոտն արդեն սկսել է իր հերթապահությունը Խատտա հոսպիտալում: Այս մասին հայտնում է «Գալֆ նյուզ» թերթը:

"Dubai Robo Doc" անվանումով ռոբոտը հիվանդների հեռակա բուժման ժամանակակից համակարգի մի մասն է, ու մոտ ժամանակներս այն կներդրվի երկրի տասնհինգ խոշորագույն բուժհաստատություններում:

«Այս տեխնիկայի շնորհիվ բժիշկները կարող են հիվանդներին զննել հեռակա, - ասել է բժիշկ Մոին Ֆիկրիին, - այս տեխնիկան ունի ախտորոշման ամենաարդիական միջոցների ընդարձակ հավաքածու ու համապատասխան վերապատրաստումից հետո հասանելի կլինի բոլոր բժիշկներին»:

Իր չափերով ոչ այնքան խոշոր ռոբոտը, գրում է թերթը, կարող է տեղաշարժվել հիվանդանոցում, նրան կկառավարի մասնագետը՝ հատուկ օպերացիոն կենտրոնից, որը կարող է գտնվել երկրի ցանկացած մասում: Տեսախցիկների ու մասնագիտական այլ սարքերի շնորհիվ բժիշկը կկարողանա հեռակա զննել հիվանդին ու բուժում նշանակել:

«Մենք կարող են մանրակրկիտ ուսումնասիրել լաբորատոր հետազոտությունների արդյունքները, կատարել ռենտգեն ու գնատահել հիվանդի արտաքին տեսքը ՝ այդ թվում մաշկի գույնը, - ճշգրտել է բժիշկ Մոին Ֆիկրիին: - Այս սարքը կատարյալ է՝ արտակարգ դեպքերում առաջնային ախտորոշումներ անելու համար, երբ որակյալ մասնագետը չի կարող ժամանակին գալ պատահարի վայր: Այսպիսով, մենք կարող ենք ներգրավել ցանկացած մասնագետների ՝ հեռավոր բուժկետերում աշխատող մեր գործընկերներին աջակցելու եւ ուղղություն ցույց տալու համար: Նախկինում նույնիսկ աննշան խնդրի համար մենք ստիպված էինք մշտապես աշխատակիցներ ուղարկել այս կամ այն հիվանդանոց: Իսկ այժմ կկարողանանք առավել արդյունավետ տնօրինել մեր ժամանակը»:

Նորույթը ստեղծողները նաեւ հավաստիացնում են, որ դրա գործածումը թույլ կտա կրկնակի կրճատել հիվանդների զննման ծախսերը: Եթե նախկինում մեկ հիվանդի համար ծախսվում էր հարյուր  դոլար, ապա այժմ կպահանջվի հիսուն դոլար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ