ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Շվեդ գիտնականները հանցագործության հակվածությունը կապել են զարկերակի հաճախականության հետ. 1in.am
Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները բացահայտել են կախվածություն զարկերակի ցածր հաճախականության և հակահասարակական վարքի միջև: Արդյունքները հետազոտողները հրապարակել են JAMA Psychology ամսագրում:
Դիտարկումների համաձայն՝ 18 տարեկան դեռահասները, որոնց զարկերակի հաճախականությունը հասակակիցների հետ համեմատած ավելի ցածր է եղել, հետագայում ավելի շատ են հանցագործություն կատարել բռնության տեսքով` թալանից մինչև ավազակություն:
Հետազոտությունների արդյունքում վերլուծվել են շուրջ 710 հազար տղամարդկանց տվյալներ: Դրանք վերցվել են պետական բժշկական հիմնարկներից, որտեղ ստուգումներ են կատարվել տղաների զինվորական ծառայության անցնելուց առաջ: Մինչև 2009 թվականը այդ ստուգումները պարտադիր էին Շվեդիայում:
Այնուհետև տվյալներ են հավաքել այն մասին, թե արդյոք այդ մարդկանց մոտ հետագայում հայտնվել է դատական գործ:
Տղամարդկանց բաժանել են հինգ խմբի` ըստ իրենց սրտի զարկերի հաճախականության: Ամենադանդաղ հաճախականությամբ սրտի զարկերով տղամարդկանց խմբում եղել են շուրջ 133 հազար մարդ` րոպեում 35-60 զարկով: Իսկ ամենաարագների խմբում եղել է շուրջ 140 հազար մարդ` 83-145 զարկով:
Չնայած առաջին խումբը թվով ավելի քիչ է եղել, այնտեղից ավելի շատ մարդ էր հետագայում հանցագործություն կատարել:
Այնուհանդերձ, հետազոտողները նշել են, որ ընդհանուր օրինազանցների թիվը քիչ է եղել` բոլոր հինգ խմբերի մարդկանց 94 տոկոսը երբեք հանցագործություն չեն կատարել:
Գիտնականները եզրահանգել են, որ ցածր հաճախականությամբ սրտի զարկերով մարդկանց մոտ հանցագործություն կատարելու հավանականությունը 50 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ում սիրտը ավելի արագ է բաբախում:
Հոդվածում բացատրվում է, որ այդ գործոնը չի կարելի բացատրել այլ գործոններով, օրինակ հոգեբանական, ֆիզիկական կամ սոցիալ-տնտեսական:
Ենթադրություններից մեկն այն է, որ ցածր զարկի տեպքում մարդիկ այնքան էլ սուր չեն զգում վախը: Իսկ մյուսն էլ այն է, որ նրանք ցանկանում են բարձրացնել իրենց ֆիզիոլոգիական ակտիվությունը` կատարելով հակաիրավական գործողություններ:
11.09.2015 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ