Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մոծակները զոհերին փնտրում են հոտառության օգնությամբ. գիտնականներ. tert.am

Մոծակները զոհերին փնտրում են հոտառության օգնությամբ. գիտնականներ. tert.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչն է ամենաշատը գրավում մոծակներին: Հետազոտողների տվյալներով՝ մոծակները զոհերին գտնում են՝ հետևելով ածխաթթու գազի հետքին, որը կենդանիները և մարդիկ արձակում են շնչառության ժամանակ: Ընդ որում մոծակը կարող է CO2-ը զգալի մինչև 50 մետր հեռավորության վրա:

«Ինչքան չափերով մեծ է մարդը, այնքան շատ է նրա արձակած ածխաթթու գազը»,- պատմել է մժեղների հսկողության ասոցիացիայից Ջո Կոնլոնը: Հենց այդ պատճառով, օրինակ, մոծակներին առավելապես գրավում են հղի կանայք, որոնք շնչում են պտղի հետ միասին:

Գիտնականները պարզել են, որ ավելի մոտ տարածության վրա մոծակներն իրենց զոհին վիզուալ կերպով են առանձնացնում, իսկ ավելի մոտ թռչելով՝ կողմնորոշովում են մարմնի արձակած ջերմության օգնությամբ:

Կոնլոնի խոսքերով՝ ջերմության այլ աղբյուրներ նույնպես կարող են գրավել միջատներին, ինչպես նաև կտրուկ շարժվող առարկաներ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ